Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 01.11.2021 - 16.11.2021

«ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը ուղղված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման ապահովմանը։
0 7003

Քննարկվել է 22.06.2021 - 07.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Առաջարկվող կարգավորման նպատակն է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածում կատարել լրացում և նախատեսել, որ կայազորների զինվորկան դատախազության դատախազներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ դրան համապատասխան փոփոխելով նաև հոդվածի վերնագիրը:  
0 5095

Քննարկվել է 01.03.2021 - 16.03.2021

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակն է վերանայել հաշմանդամ երեխային խնամելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու կարգը, ներդնել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ հաշմանդամության խումբ ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատելու՝ կիրառական առումով արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև դրամական աջակցություն տրամադրել 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին։ Ներկայացված նախագծով սահմանվում է, որ կենսաթոշակառուի 90 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից Օրենքով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակին կարող է տրվել հավելում, որի չափը (այդ թվում՝ ըստ առանձին տարիքային խմբերի համար) սահմանում է Կառավարությունը։
4 17190

Քննարկվել է 21.01.2021 - 05.02.2021

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է համավարակների և համաճարակների ժամանակ վարակի օջախներում կանխարգելիչ աշխատանքների, ինչպես նաև համավարակով կամ համաճարակով պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման համար ՀՀ ԶՈՒ բուժծառայողների և բուժաշխատողների հավելումների չափի սահմանում:
0 8157