Քննարկվել է 16.04.2024 - 01.05.2024 ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2024/2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն՝ ըստ մասնագիտությունների հաստատելու մասին: 0 0 1 1834
Քննարկվել է 03.04.2024 - 18.04.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 167-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով ներկայացվող փոփոխությունների ու լրացումների անհրաժեշտությունը բխում է հանրակրթության բարեփոխումների շրջանակում հաստատության ուսուցչին ներկայացվող՝ մասնագիտական շարունակական կրթություն ստանալու պահանջների կիրառման անհրաժեշտությունից: Կարգում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ պայմանավորված այն հանգամանքով, որ վերապատրաստմանը մոտեցման մեխանիզմների քաղաքականության արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել վերանայելու պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների մասնագիտական կարիքի հիման վրա վերապատրաստում իրականացնելու մասին կարգավորումները: 1 1 1 1493
Քննարկվել է 11.03.2024 - 27.03.2024 «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու գործընթացների կատարելագործմամբ: 0 2 0 1679
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 23.02.2024 - 09.03.2024 ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՅՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները ծառայության բնույթի առանաձնահատկություններից ելնելով։ 4 4 0 1960
Քննարկվել է 22.02.2024 - 08.03.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ——— —————— 2024թ․ N —— ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30 N978-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 978-Ն որոշման հավելվածում փոփոխությունների և լրացումների կատարում 1 0 0 1597
Քննարկվել է 05.02.2024 - 20.02.2024 «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2023 թվականին բարձրագույն կրթություն չունեցող 894 ուսուցիչ դիմեց կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար, նրանցից 354-ը կամավոր ատեստավորման արդյունքներով համարվում է ատեստավորված, շարունակում է ուսուցչական գործունեությունը և ստանում վարձատրություն բարձրացված դրույքաչափով ու հավելավճարով՝ համաձայն ատեստավորման իրենց արդյունքների։ Այդուհանդերձ, թվով մի քանի հարյուր ուսուցիչներ օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչական գործունեությունը՝ պահպանելով ուսուցչի աշխատանքը վերսկսելու համար օրենսդրությամբ սահմանված երկու եղանակներից որևէ մեկից օգտվելու հնարավորությունը, այն է՝ բարձրագույն կրթություն ստանալը կամ կամավոր ատեստավորման հետագա փուլին մասնակցելն ու ատեստավորման համար օրենսդրությամբ սահմանված շեմը հաղթահարելը։ Վերլուծություններն ու այս խմբի ուսուցիչների կողմից ներկայացված առաջարկները ցույց են տալիս, որ բարձրագույն կրթության ստացման կամ կամավոր ատեստավորման մասնակցության պարագայում աջակցության անհրաժեշտություն է առաջանում։ 12 27 18 2886
Քննարկվել է 08.12.2023 - 23.12.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը կգնահատվի ուսուցչի և տնօրենի կողմից «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ»-ում՝ ուսուցչի մասնագիտական կարիքի գնահատման հարցաթերթիկի միջոցով, ինքնաշխատ եղանակով։ Ուսուցիչը կիրականացնի ինքնագնահատում, տնօրենը դասալսումների միջոցով կորոշի ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի աստիճանը: Էլեկտրոնային հարթակում կձևավորվի ուսուցչի մասնագիտական կարիքի վերաբերյալ տեղեկանք, որով էլ ուսուցիչը կմասնակցի համապատասխան մոդուլով վերապատրաստմանը: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը ձևավորվում է ըստ մոդուլների՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը կարող է գնահատվել նաև արտաքին դիտարկման արդյունքում՝ դասալսումների միջոցով, որը կարող է իրականացնել որևէ կառույց, որն ունի այդ իրավունքը (ԿԶՆԱԿ, մենթոր դպրոցներ և այլն): Ուսուցիչը յուրաքանչյուր մոդուլից մասնակցում է բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումների: Վերապատրաստումների արդյունքում առնվազն 9 կրեդիտ հավաքելուց հետո ուսուցիչն ատեստավորվում է: 15 14 14 4009
Քննարկվել է 03.10.2023 - 18.10.2023 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանաքով բռնի տեղահանված բուժաշխատողների աշխատանքային հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է վերը նշված բուժաշխատողներին թույլատրել զբաղվել մասնագիտական գործունեությամբ՝ մինչև սահմանված ժամկետում ՇՄԶ հավաստագրի ձեռքբերումը։ 10 0 0 3112
Քննարկվել է 19.09.2023 - 04.10.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Իրավական ակտում փոփոխություն և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կարգում չկա հստակ կարգավորում, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված և երաշխավորված են 5-11-րդ դասարաններում՝ «Առողջ ապրելակերպ» (յուրաքանչյուր դասարանում՝ տարեկան 17 ժամ) և 8-11-րդ դասարաններում՝ «Մասնագիտական կողմնորոշում (յուրաքանչյուր դասարանում՝ տարեկան 34 ժամ)» Խմբակների ծրագրերը։ Նախատեսվում է «Մասնագիտական կողմնորոշում» Խմբակին հատկացնել տարեկան 34 ժամ՝ 68 ժամի փոխարեն, իսկ «Առողջ ապրելակերպ» Խմբակին հատկացնել տարեկան 17 ժամ, որպեսզի անհատական բաղադրիչով նախատեսված 3 ժամից նախագծային աշխատանքի համար բավարար ժամանակ հատկացվի: 0 0 0 2213