Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 07.03.2023 - 23.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետում (սույն թվականի ապրիլի 1-ը):  
0 3472

Քննարկվել է 10.11.2022 - 25.11.2022

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում առկա գործերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, այն կառավարելի դարձնելու միջոցով կոռուպցիոն ենթադրյալ հանցանքների նախաքննությունը պատշաճ և որակյալ իրականացնելու հրամայականով:
0 3087

Քննարկվել է 03.10.2022 - 18.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին և ապահովել Ծառայության դեպոզիտային հաշվում մնացած միջոցների բաշխումն այն մարմինների միջև, որոնց, ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասի ուժով, փոխանցվել են Ծառայությունում գտնվող քրեական գործերը (նյութերը), ինչպես նաև քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը (նյութերը):
0 3062

Քննարկվել է 23.09.2022 - 08.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից: Նախագծի ընդունման արդյունքում ստեղծվելու է վերաքննիչ  հակակոռուպցիոն դատարանը, որն իրականացնելու է հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կարգով վերանայումը: Դատարանը կազմված է լինելու թվով առնվազն 12 դատավորներից, որոնցից առնվազն 6-ը զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ: Այսինքն, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվելու են միայն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ միայն հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորների միջև: Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանները դադարելու են քննել համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը: Նախագծով առաջարկվում է նաև վերաքննիչ դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը ավելացնել հակակոռուպցիոն բաժնով՝ նախատեսելով, որ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի նաև վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց համար բարեվարքության գնահատման գործընթացի արդյունավետ իրականացումը:
0 4560

Քննարկվել է 07.09.2022 - 22.09.2022

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման կարգավորումների մասով առավել համապարփակ իրավակարգավորումներ:
0 3042

Քննարկվել է 25.08.2022 - 09.09.2022

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան մի շարք հարաբերություններ, կսահմանվեն բարձրագույն խմբի պաշտոններին համարժեք կոչումներ, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության համար:
1 3413

Քննարկվել է 22.06.2022 - 07.07.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ  «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին», «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշումների նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է շտկել Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի արդյունքում բացահայտված թերությունները և բացերը, ինչպես նաև սահմանել Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի և գնահատման արդյունավետ համակարգ և բարձրացնել Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների կատարման արդյունավետությունը, ապահովել միջազգային պարտավորությունների կատարումը:
0 3793

Քննարկվել է 06.05.2022 - 21.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է որպես պետական պահպանության շենքերի ցանկում ընդգրկել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի երկու հասցեներում (ք. Երևան, Վաղարշյան 13ա և ք. Երևան, Մոսկովյան 1) գտնվող շենքերը:
0 3406

Քննարկվել է 07.03.2022 - 22.03.2022

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի ձևը և նկարագիրը սահմանելու մասին»ընդունմամբ կկատարվեն «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, ինչպես նաև կապահովվեն Հակակոռուպցիոն կոմիտեի լիարժեք ու պատշաճ գործունեության պայմանները։
0 4439