Քննարկվել է 06.08.2024 - 21.08.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՄՈԶՐՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՓԻԻ Վ. ԼԵՎՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «ՀՀ Վայոց ձորի մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2023-2024 ուսումնական տարում 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում սովորող աշակերտ հաշվառված չլինելու հանգամանքով։ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոց» և «ՀՀ Վայոց ձորի մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միավորման՝ միջնակարգ դպրոցի ստեղծման նպատակն է. . ապահովել Արենի համայնքի Մոզրով գյուղի բնակչության հնարավոր սովորողների հանրակրթության 3 աստիճանի կրթություն ստանալու հնարավորությունը, . ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում: 1 3 0 1255
Քննարկվել է 31.07.2024 - 16.08.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԳՅՈՒՂԻ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2047-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի դպրոցական շենքերը գտնվում են նույն բնակավայրում և ուղիղ գծով իրարից հեռու են շուրջ 500 մետր, որի պատճառով խոչընդոտվում է դպրոցական շենքերի ուսումնական տարածքների օպտիմալ օգտագործումը, տարրական դասարաններում աշակերտների միջին խտության բարձրացումը։ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն և 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա կառավարման արդյունավետությունը և կնպաստի ուսումնական տարածքների արդյունավետ օգտագործմանը, որը կբացառի տարրական դասարանների աշակերտների և նախակրթարանների սաների թերհամալրումը: 2 3 0 1485
Քննարկվել է 10.07.2024 - 26.07.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԺՈՐԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ N1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ N3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԺՈՐԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 հիմնականդպրոց» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի N 3 հիմնական դպրոց» պետականոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզիԱրարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրայինկազմակերպության վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանկառավարության որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է մեկ շենքում իրականացնել մեկ ուսումնականհաստատության գործունեություն։ 1 5 0 1504
Քննարկվել է 29.05.2024 - 13.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 37 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐՈՒ «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 774-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է՝ «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը և «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել միաձուլման ճանապարհով և ստեղծել ««Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն և սահմանել, որ վարժարանի գործունեության առարկան 2-րդ աստիճանի (5-9-րդ դասարաններ) և 3-րդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է:Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի և «Ֆոտոն» վարժարանի միաձուլման արդյունքում 2024-2025 ուսումնական տարվանից սկսած սովորողների համար կստեղծվեն առավել նպաստավոր պայմաններ, շենքն ամբողջությամբ՝ իր 5 մասնաշենքերի հնարավորություններով, կծառայի ուսումնական հաստատության սովորողների կրթական կարիքի բավարարմանը։ 169 6 2 2917
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.04.2024 - 01.05.2024 «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամ ստեղծելու, «Տաղանդների զարգացման ծրագրի» հայեցակարգը և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամ ստեղծելու, «Տաղանդների զարգացման ծրագրի» հայեցակարգը և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել Տաղանդների զարգացման հիմնադրամ, որի աշխատանքները միտված են լինելու ՀՀ ամբողջ տարածքում մարդկային տաղանդի հայտնաբերմանն ու այդ տաղանդի դրսևորմանը աջակցելուն, ընդհուպ իր տաղանդի առավելագույն դրսևորմամբ հավելյալ արժեք ստեղծող, ինքնուրույն և մրցունակ անհատականությունների ու թիմերի կայացումը: Հիմնադրամը պետք է իրականացնի իրավիճակի վերլուծություն, առանձնացնի թիրախային խմբերը, յուրաքանչյուր թիրախային խմբերի համար մշակի տաղանդի հայտնաբերման գործուն մեխանիզմներ և աջակցության մեթոդաբանություն՝ թիրախում պահելով ինքնուրույն և մրցունակ անհատի կամ թիմերի ձևավորումը: Աջակցությունը կարող է տրամադրվել անհատույց՝ կրթաթոշակի, նյութական աջակցության տեսքով, անտոկոս փոխառության տրամադրմամբ կամ կազմակերպություններում ներդրումների միջոցով: 4 0 1 2506
Քննարկվել է 11.04.2024 - 26.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Եղեգնաձորի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Եղեգնաձորի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու արդյունքում կսահմանվի, որ դպրոցի գործունեության առարկան (5-12-րդ դասարաններ) հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացնումն է: 2024-2025 ուսումնական տարվանից Եղեգնաձորի ավագ դպրոցը վարժարանի վերակազմակերպման պարագայում կթույլատրվի իրականացնել 5-9-րդ դասարաններում սովորողների ընդունելություն, ինչի արդյունքում Եղեգնաձորի հ. 1 հիմնական և Եղեգնաձորի Հ. Հովհաննիսյանի անվան հ.2 հիմնական դպրոցները կբեռնաթափվեն. 5-9-րդ դասարաների սովորողների մի մասը կրթությունը կշարունակի վարժարանում։ 46 1 0 1969
Քննարկվել է 11.04.2024 - 27.04.2024 «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2024-2025 ուսումնական տարվանից Նոյեմբերյանի ավագ դպրոցը վերանվանելով վարժարանի՝ կիրականացվի 5-9-րդ դասարաններում սովորողների ընդունելություն, ինչի արդյունքում «ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»պետական ոչ առևտրային կազմակերպության 5-9-րդ դասարաների սովորողների մի մասը կրթությունը կշարունակի Նոյեմբերյանի վարժարանում և սովորողներին մատուցվող ծառայություները կիրականացվեն համապատասխան ուսումնական միջավայրի ապահովմամբ։ 1 0 0 1831
Քննարկվել է 03.04.2024 - 19.04.2024 ««ՈՍԿԵՏԱՓԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՏԱՓԻ ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոց» և «Ոսկետափի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման և միջնակարգ դպրոցի ստեղծման նպատակը համայնքի տարածքում սովորողների կրթություն ստանալու հնարավորությունը՝ 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի հանրակրթական հիմնական ծրագրերի ուսուցումը մեկ ուսումնական նորակառույց մասնաշենքում իրականացնելն է։ Սա հնարավորություն կտա բարձրացնել ուսման որակը, ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպել առավել բարենպաստ պայմաններում, սովորողներին մատուցվող ծառայություններն իրականացնել համապատասխան ուսումնական միջավայրի ապահովմամբ։ 2 8 0 1920
Քննարկվել է 20.03.2024 - 05.04.2024 «ՄԵԾԱՄՈՐԻ ՍԱՇԱ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.2 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում բնակվող երեխաների ուսումնական գործընթացն անխափան և հարմարավետ կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է 2024-2025 ուսումնական տարվանից Մեծամորի Սաշա Գալստյանի անվան հ.2 ավագ դպրոցը վերանվանել վարժարանի. թույլատրել իրականացնել 5-9-րդ դասարաններում սովորողների ընդունելություն, ինչի արդյունքում Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցը կբեռնաթափվի, 5-9-րդ դասարաների սովորողների մի մասը կրթությունը կշարունակի վարժարանում։ 3 0 0 1906