«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՄՈԶՐՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՓԻԻ Վ. ԼԵՎՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «ՀՀ Վայոց ձորի մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2023-2024 ուսումնական տարում 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում սովորող աշակերտ հաշվառված չլինելու հանգամանքով։ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոց» և «ՀՀ Վայոց ձորի մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միավորման՝ միջնակարգ դպրոցի ստեղծման նպատակն է.
. ապահովել Արենի համայնքի Մոզրով գյուղի բնակչության հնարավոր սովորողների հանրակրթության 3 աստիճանի կրթություն ստանալու հնարավորությունը,
. ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:
-
Քննարկվել է
06.08.2024 - 21.08.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 714
Տպել