Լրամշակման փուլում է Քննարկվել է 09.02.2018 - 26.02.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 542-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 542-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կարգավորում է նախատեսվում ՀՀ տարածքից դուրս տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքների իրականացման դեպքում լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման, և մեկ օրվա ընթացքում մեկից ավելի երկրում գտնվելու դեպքում աշխատողի օրապահիկի (լրացուցիչ ծախսերի հատուցման) չափը որոշելու համար: 4 0 2 8643
Լրամշակման փուլում է Քննարկվել է 01.03.2017 - 16.03.2017 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակումը պայմանավորված է ծառայողական գործուղման մեկնող աշխատողների համար` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասից բխող երաշխիքների ամբողջական ապահովման, ինչպես նաև նույն որոշմամբ հաստատված` ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է` 1) միայն ճանապարհածախսի հատուցում նախատեսել գործուղման այն դեպքերի համար, երբ աշխատողը գործուղվում է մինչև 30կմ հեռավորությամբ այլ վայր և նույն օրը վերադառնում է աշխատանքի հիմնական վայր, 2) hստակեցնել Որոշմամբ հաստատված ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի դրույթները: 0 0 0 10764