Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 542-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 542-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կարգավորում է նախատեսվում ՀՀ տարածքից դուրս տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքների իրականացման դեպքում լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման, և  մեկ օրվա ընթացքում մեկից ավելի երկրում գտնվելու դեպքում աշխատողի օրապահիկի (լրացուցիչ ծախսերի հատուցման) չափը որոշելու համար:

 

 

  • Քննարկվել է

    09.02.2018 - 26.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

09.02.2018 12:47

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8762

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

20.02.2018

Նախ նշենք, որ այդպիսի որոշման անհրաժեշտությունը կա, քանի որ պրակտիկայում խնդիրը առկա է և կառավարության համապատասխան որոշումներում այդպիսի լրացումներ կատարելը լուծումներից մեկը կարող է լինել: Միևնույն ժամանակ, կարող ենք Ձեր դիտարկմանը և քննարկմանը ներկայացնել քննարկման առարկա խնդրի լուծման մեկ այլ տարբերակ, այն է՝ մեկ օրվա ընթացքում մի քանի վայրերով անցնելու դեպքում օրապահիկի չափը որոշել կոնկերտ այն վայրի համար նախատեսված չափով, որտեղ աշխատողը ավելի երկար տևողությամբ է մնում օրվա ընթացքում: Միգուցե կիրառման տեսանկյունից մեր առաջարկած տարբերակն ավելի ժամանակատար է, սակայն կարծում ենք՝ կարող է ավելի ճշգրիտ լինել աշխատողին հատուցման տեսանկյունից: Խնդրում ենք դիտարկել նաև այդպիսի լուծման հնարավորությունը:

Տիգրան Սարաֆյան

09.02.2018

օրապահիկների միջինի հաշվարկման եղանակը հստակեցնել

Տեսնել ավելին