Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.11.2022 - 06.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Նախագծի նպատակն է ստեղծել կանխատեսելի իրավական պայմաններ շրջանառելի` բազմակի օգտագործման տարաների հնարավորինս շատ շրջանառելու համար: Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում` դրանում նախատեսելով, որ շրջանառելի` բազմակի օգտագործման տարան, որով տարայավորված է ապրանք, չի համարվում օտարված, եթե այդպիսի տարայով տարայավորված ապրանքի շրջանառության բոլոր փուլերում պայմանագրով (պայմանագրերով) կամ հաշվարկային փաստաթղթով սահմանված է, որ տարայի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանում է ապրանք արտադրողը և որ տարան ենթակա է վերադարձման ապրանք արտադրողին` ուղղակի կամ ապրանքը վերավաճառած անձի միջոցով: 6 1 0 3861
Քննարկվել է 18.11.2022 - 03.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից խտանյութերի մատակարարման պայմանագրերում սովորաբար կիրառելի չափերից ավելի նվազեցումներ նախատեսելու միջոցով ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը նվազեցնելու դեպքերը կանխելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է՝ - ԱԱՀ-ով հարկման բազան և շահութահարկով հարկման նպատակով եկամուտը մոտարկել ռոյալթիի բազային։ Այդ առումով առաջարկվում է ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելելու նպատակով սահմանել պայմանագրով նախատեսված նվազեցումների (զտման, վերամշակման ծասերի գծով և այլն) կատարման առավելագույն սահմանաչափեր, մասնավորապես՝ ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելիս ևս կիրառել ռոյալթիի բազայի որոշման նպատակով ՀՀ կառավարության 23.11.2017թ. N1492-Ն որոշմամբ սահմանված սահմանաչափերը, - սահմանել, որ վերջնահաշվարկի արդյունքներին համապատասխան որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշները հիմք չեն ընդունվում ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելու նպատակով՝ վերջնահաշվարկի արդյունքներով որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշների՝ ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան ցուցանիշներից նախագծով նախատեսված չափերից ավելի բացասական շեղում արձանագրվելու դեպքում, - մատակարարված ապրանքի վերջնահաշվարկի արդյունքներով որոշված որակական հատկանիշի ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան մեծությունից բացասական շեղման առավելագույն չափ սահմանել 2%-ը՝ ներկայիս 4%-ի փոխարեն, նկատի ունենալով այն, որ գործնականում այդ շեղումը կազմում է շուրջ 2%։ 3 1 0 3425
Քննարկվել է 01.11.2022 - 17.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակը ոսկու խտանյութը և համաձուլվածքը ՀՀ-ում զտարկելու համար նպաստավոր հարկային միջավայրի ձևավորումն է: 2 1 0 3829
Քննարկվել է 19.08.2022 - 03.09.2022 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրության համար ներմուծվող անհրաժեշտ հումք ու նյութերի ներմուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, մասնավորապես` մշակող արդյունաբերության ոլորտում վերջնական արտադրանք ստանալու համար անհրաժշտ ապրանքների ներմուծման պարագայում՝ ընկերությունների ֆինանսական բեռի թեթևացման արաժեշտությամբ: 4 2 0 4308
Քննարկվել է 18.08.2022 - 02.09.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N1481-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձվող հարկատեսակների (ԱԱՀ, ակցիզային հարկ և բնապահպանական հարկ) գծով վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգի սահմանում 2 4 0 3646
Քննարկվել է 26.07.2022 - 10.08.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակը ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու որոշ գործարքների գծով Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 8-րդ մասով և 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնների կիրառության առումով բացառություններ սահմանելը, ինչպես նաև ֆինանսական որոշ գործարքների և իրավաբանական անձանց բաժնեմասի օտարման գործարքների հարկման կանոնները վերանայելն է: 0 1 0 5711
Քննարկվել է 08.04.2022 - 23.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի դեկտեմբեր 10-ի N ՀՕ-383-Ն օրենքն ուժի մեջ մտնելու արդյունքում կորցրել է ուժը Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածը, որով ՀՀ կառավարությանը լիազորություններ էր վերապահված տրամադրել հարկային արտոնություն հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով երկարաձգելու տեսքով։ Նշված հոդվածն ուժը կորցնելու արդյունքում պետք է դադարեցվի ՀՀ կառավարության կողմից նշված գործընթացներում հարկային արտոնությունների տրամադրումը, ուստի անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման մեջ, որի արդյունքում ուժը կորցրած կճանաչվի «Ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանելու և ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի N 1225-Ն որոշման այն մասը, որը սահմանում էր արտոնություն տրամադրելու ընթացակարգը, սակայն կշարունակի գործել նույն որոշմամբ սահմանված մոնիտորինգի համակարգը։ 1 0 0 3976
Քննարկվել է 12.02.2021 - 27.02.2021 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներ Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչությունների (այսուհետ՝ Ներկայացուցիչ) և ֆիզիկական անձանց միջև ավտոմեքենաների առուվաճառքի ժամանակակից տեխնոլոգիական ընթացակարգի («Trade-in» համակարգ) ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջարկվում է սահմանել դրույթ, որով Ներկայացուցիչների կողմից ֆիզիկական անձանցից ձեռք բերված ավտոմեքենաների հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում վերջիններիս ձեռքբերման և օտարման միջև տարբերությունը, քանի որ տվյալ դեպքում ավելացված արժեք առկա է միայն հին և նոր ավտոմեքենաների արժեքների տարբերության գումարի չափով։ Առաջարկվում է նաև վերացնել ֆիզիկական անձանցից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում կիրառվող եկամտային հարկի 10% դրույքաչափը։ 2 0 0 7053
Քննարկվել է 08.02.2021 - 24.02.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածը՝ քանի որ «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել են լրացումներ՝ ընդգրկելով ցանկում այն սարքավորումների ու հումք-նյութերի հիմնական մասը, որոնք հիմնականում ներմուծվում էին ներդրումային ծրագրերի շրջանակներում և կառավարության կողմից ստանում էին հարկային արտոնությունարտադրություն 79-րդ հոդվածին համապատասխան։ Նախագիծը հավասար պայմաններ կստեղծի բոլոր տնտեսվարող սուբյեկտնեի համար, քանի որ 79-րդ հոդվածով սահմանված արտոնությունից օգտվում էին միայն ներդրումային ծրագիր իրականացնողները ։ 1 0 0 5481