Քննարկվել է 28.04.2022 - 14.05.2022 ԽԱՉԻԿ ՍՈՒՐԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Խաչիկ Սուրենի Խաչատրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը: 4 0 0 3115
Քննարկվել է 21.04.2022 - 10.05.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշման հավելված 1-ի՝ 1) 1-ին կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել. 2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 6-րդ ենթակետով. 6) «Լավրենտի Արթուրի Միքաելյան (ծնվ՝. 11.09.2002 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Բուզանդի 91, բն. 23, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ: 1 0 0 3195
Լրամշակման փուլում է Քննարկվել է 23.02.2022 - 15.03.2022 ԱՐՄԱՆ ՆԱԻՐԻԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Արման Նաիրիի Ծառուկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մաuին: 0 0 0 3469
Քննարկվել է 14.02.2022 - 01.03.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2140-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացների կատարելագործման, արդյունավետության բարձրացման և պարզեցման համար: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2140-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացների կատարելագործման, արդյունավետության բարձրացման և պարզեցման համար: 1 6 3 4937
Քննարկվել է 11.02.2022 - 26.02.2022 ԷՄՄԱՆՈՒԵԼ ԼՈՐԻՍԻ ՃԳՆԱՎՈՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էմմանուել Լորիսի Ճգնավորյանը ծնվել է 1995 թվականի ապրիլի 22-ին Ավստրիայում: Այսօր նա միջազգային առաջատար երաժշտական հարթակների ամենից պահանջված երաժիշտներից է: Էմմանուել Ճգնավորյանը ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 24-ի N 281-Ա որոշմամբ սատցել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Տարկետում ստանալուց հետո Էմմանուել Ճգնավորյանը շարունակել է իր գործունեությունը: 0 0 0 3683
Քննարկվել է 19.01.2022 - 03.02.2022 ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 451-Ն որոշման հավելվածի 12-րդ կետը, որով սահմանված է, որ «Տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:»: 1 2 0 4215
Քննարկվել է 19.01.2022 - 03.02.2022 ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 21-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 451-Ն որոշման հավելվածի 12-րդ կետը, որով սահմանված է, որ «Տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:»: 0 0 0 3670
Քննարկվել է 30.12.2021 - 14.01.2022 ՖԵԼԻՔՍ ՎԱՐԴԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Ֆելիքս Վարդանի Հայրապետյանին (ծնվ.՝ 1995 թվականի դեկտեմբերի 12-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Սաֆարյան 18-54): 11 2 0 3741
Քննարկվել է 28.12.2021 - 13.01.2022 ՄԻՇԱ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Միշա Վարուժանի Թադևոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը: 6 1 0 4453