Հիշել նախագիծը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անընդհատությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:

  • Քննարկվել է

    31.05.2023 - 16.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4184

Տպել

Առաջարկներ`

Սոնա Իշխանյան

16.06.2023

Հավելված 1-ում վրիպակ կա․ Ղլիջյան Տարոն Հայկի (ծնվ.՝ 03.06.2005թ) հաշվառման վայրում գրված է Եջմիածին՝ Վաղարշապատի փոխարեն, թաղամասը գրված է՝ տաղամաս։ Նախորդ ամիս այդ բնակարանը վաճառվել է, և նոր հաշվառման հասցեն կլինի ք․ Վաղարշապատ, Անդրանիկի թաղ․, տուն 9։ Առաջարկ՝ հաշվառման հասցեն գրել՝ ք․ Վաղարշապատ, Անդրանիկի թաղ․, տուն 9։ Շնորհակալություն։

Լիլյա Գասպարյան

13.06.2023

Հավելված N 1-ում ներկայացված անվանացնկում առկա է վրիպակ․ Սամվել Արթուրի Գասպարյան (ծնվ.՝ 02.08.2005թ., հաշվառման վայրը՝ Ախուրյան համայնք, գյուղ Վահրամաբերդ 7 փողոց, տուն 10, Երևանի Մխիթար Հեռացու անվան պետական բժշկական համալսարան) չի նշված մարզը՝ Շիրակ, վրիպակ կա նաև Հերացի անվան մեջ՝ գրված է ռ-ով։ Կանխավ շնորհակալություն։

Էրիկ Հակոբյան

08.06.2023

Հավելված 2-ում առկա է վրիպակ․ "Էրիկ Արայի Հակոբյան (ծնվ.՝ 21.07.2001թ., հաշվառման վայրը՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի, տնակ 226/085"-ից հետո առաջարկվում է ավելացնել ստորակետ (,)։ Առաջարկը ներկայացվում է, որպեսզի հաջորդող "ԵՊՀ" հապավումը չընդգրկվի հաշվառման հասցեի մեջ և չհամարվի վերջինիս բաղկացուցիչ մասը։

Տեսնել ավելին