Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 02.04.2026 - 17.04.2026

6 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հիմնական նպատակը բնակարանային հասանելիության ապահովումն է բազմազավակ ընտանիքներին։ Ծրագիրը հնարավորություն կտա բարելավել այդ ընտանիքների բնակարանային պայմանները՝ բարձրացնելով նրանց կյանքի որակը, նվազեցնել աղքատության և սոցիալական խոցելիության մակարդակը, խրախուսել ունենալ ավելի շատ երեխաներ, իսկ բարելավված կենցաղային պայմանները կնպաստեն երեխաների առողջ աճին ու կրթությանը։ Առաջարկվող ծրագիրը կնպաստի շուրջ 643 ընտանիքների կենսապայմանների բարելավմանը, շուրջ 4267 երեխաների բարեկեցիկ զարգացմանը, հասարակության սոցիալական կայունությանը, և որպես վերջնարդյունք՝ երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:
Մնաց {days} օր
39 4037

Քննարկվել է 01.04.2026 - 17.04.2026

«Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմա­նավորված է գնաճի պայմաններում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին շուկայական գներից մատչելի գներով պարարտանյութեր (ազոտական, ֆոսֆորական, կալիումական) ձեռք բերելու համար աջակցության ցուցաբերման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 948

Քննարկվել է 01.04.2026 - 17.04.2026

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագիծը նպատակ ունի ապահովել աշխատողների աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղումը, ինչպես նաև ներդնել աշխատանքի կազմակերպման ժամանակակից գործիքներ։ Նախագիծը նախատեսում է՝ •        սահմանել «ծնողական ժամ» եզրույթը՝ մինչև տասներկու տարեկան երեխա ունեցող աշխատողների համար, •        օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունը՝ աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։  
Մնաց {days} օր
49 5883

Քննարկվել է 01.04.2026 - 17.04.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի 669-N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կհեշտացվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական տներում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կողմից սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 669-Ն որոշմամբ սահմանված՝ փոխհատուցման հետ կապված գործընթացները: Մասնավորապես նախագծով առաջարկվում է «Գազպրոմ Արմենիա», «Հայկական էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերություններին ներկայացվող շահառուների ցուցակները հաստատել ոչ թե նախարարի կողմից, այլ նախարարության գլխավոր քարտուղարի կողմից։  
Մնաց {days} օր
0 606

Քննարկվել է 01.04.2026 - 17.04.2026

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Գործող տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում առկա են մի շարք դրույթներ, որոնց կիրառումը խնդրահարույց է գործնականում, ինչպես նաև դրույթ­ներ, որոնց մասով անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացումներ և (կամ) փո­փոխություններ՝ հարկային վարչարարության արդյունավետության բարձ­րաց­ման և հարկ վճարողների համար կարգավորումների կիրառման առնչությամբ հստա­կութ­յուն սահմանելու նպատակով: Նա­խագծի նպատակն է արդեն իսկ սահմանված կարգավորում­ներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ տրանսֆերային գնագո­յաց­ման վարչարարության իրականացման արդյունավետությունը բաձրացնե­լու նպա­տա­կով։
Մնաց {days} օր
0 959

Քննարկվել է 01.04.2026 - 16.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն և լրացումներ՝ ուղղված գաղտնիության ռեժիմն ապահովող քաղաքացիական ծառայության պաշտոնների մրցութային և նշանակման ընթացակարգերի ընթացքում առաջացած գործնական խնդիրների լուծմանը։
Մնաց {days} օր
0 480

Քննարկվել է 01.04.2026 - 16.04.2026

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՕԳՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ԳԱՆՁԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրված անձանցից օրենսդրությամբ չնախատեսված վճարների գանձման դեպքերում այդ վճարների վերադարձի միասնական, հստակ և կանխատեսելի կարգավորման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 706

Քննարկվել է 01.04.2026 - 16.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄՈՒՏՔԱԳՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել՝ 1) Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում տվյալների մուտքագրման կարգը, մշակվող տվյալների շրջանակը և համակարգից օգտվելու կարգը, 2) Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի անվտանգության ապահովման պահանջները և համակարգի շահագործման կանոնները, 3) Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների ցանկը։  
Մնաց {days} օր
0 489

Քննարկվել է 01.04.2026 - 16.04.2026

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՌԱՖԻԿ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունմամբ կդադարեցվի Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ չհամարվող Ռաֆիկ Միքայելի Մինասյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը և փոփոխություն կկատարվի 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» № 2062-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված  N 1-ի 1-ին կետը:
Մնաց {days} օր
0 427
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: