Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 03.04.2026 - 18.04.2026

«ԵՐԵՎԱՆԻ ԼԵՎՈՆ ԱՐԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 127 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1718-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրային քննարկման է ներկայացվում «Երևանի Լևոն Արիսյանի անվան հ. 127 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առեվտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն և 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1718-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Մնաց {days} օր
0 544

Քննարկվել է 02.04.2026 - 23.04.2026

Պետական գույքի վարձակալության տրամադրման և վարձավճարների հաշվարկման կարգը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Համաձայն ԱԺ կողմից 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված օրենքների, ինչպես նաև տնտեսական արդյունավետության պահանջների՝ նպատակահարմար է պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման գործընթացում կատարել փոփոխություններ, որի արդյունքում պետական մարմինները պետական գույքը կվարձակալեն պետությունից՝ անհատույց օգտագործման փոխարեն։ Այս հանգամանքներով պայմանավորված, ինչպես նաև պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը պարզեցնելու, վարչական քաշքշուկները վերացնելու, վարձակալության տրամադրման գործընթացում օպերատիվությունը բարձրացնելու, պետական տարածքներն օրվա բոլոր ժամերին հնավորինս ավելի արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման և օգտագործման տրամադրման բնագավառում ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի գործառույթների հստակեցման նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշումը, որով ներկայումս իրականացվում է պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը և պետական գույքի վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները կանոնակարգել մեկ միասնական կարգի միջոցով։  
Մնաց {days} օր
0 743

Քննարկվել է 02.04.2026 - 18.04.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 124-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է լրացնել և հստակեցնել գործող կարգավորումը՝ ապահովելով ծրագրի շրջանակում ձևավորված հիփոթեքային իրավահարաբերությունների ամբողջականությունը և կիրառական արդյունավետությունը։ Այդ նպատակով առաջարկվում է, նախ, որոշման հավելվածի 7-րդ կետում ուղղակիորեն ամրագրել, որ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքը գրավադրվում է համագործակցող կազմակերպությունում, իսկ ապա՝ հավելվածի 11-րդ կետը լրացնել նոր 8-րդ ենթակետով, որով կսահմանվի, որ ծրագրի դադարման որոշ դեպքերում համագործակցող կազմակերպությունը կարող է իր պահանջի իրավունքները, այդ թվում՝ գրավի առարկայի նկատմամբ իրավունքները, զիջել պետությանը՝ օրենքով և վարկային պայմանագրով բխող համապատասխան պայմանների առկայության դեպքում։ Առաջարկվող կարգավորումը նպատակ ունի նվազեցնել համագործակցող կազմակերպությունների վարկային ռիսկերը, բարձրացնել ծրագրի նկատմամբ ֆինանսական կազմակերպությունների մասնակցության կանխատեսելիությունը, ապահովել պետության կողմից արդեն իսկ սուբսիդավորվող ծրագրի շրջանակում առաջացող խնդրահարույց հարաբերությունների վերահսկելի կառավարումը և կանխել իրավական ու գործնական անորոշությունները ծրագրի դադարման դեպքերում։ Իր բնույթով նախագիծը հստակեցնող և լրացնող կարգավորում է, որը միտված է գործող ծրագրի իրականացման ընթացքում բացահայտված իրավական և գործնական խնդիրների վերացմանը։
Մնաց {days} օր
0 1032

Քննարկվել է 02.04.2026 - 23.04.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով պետական սեփականություն հանդիսացող գույքի, այդ թվում նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին վարձակալությամբ տրամադրված պետության սեփականությանը պատկանող հողամասերի անհատույց օգտագործման տրամադրման հետ կապված հարաբերությունները կհամապատասխանեցվեն կատարված օրենսդրական փոփոխություններով ներկայացված պահանջներին։ Միաժամանակ ներկայացված նախագծով առաջարկվում է նաև հնարավորություն տալ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման հիմքով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ զբաղեցրած սուբյեկտներին, որոնք իրենց կողմից ներկայացված ծրագրով և անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված պայմանները կատարել են, հանդիսացել են բարեխիղճ օգտագործող, անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո պետական սեփականություն հանդիսացող գույքն ուղղակի եղանակով վարձակալությամբ զբաղեցնելու։
Մնաց {days} օր
0 686

Քննարկվել է 02.04.2026 - 23.04.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հաշվի առնելով 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնց արդյունքում պետական կառավարման համակարգի մարմինների և տարածքային կառավարման մարմինների ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունները, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններն ու հիմնադրամները Օրենքների ուժի մեջ մտնելոց հետո պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օգտագործելու են վարձակալական հիմունքներով՝ անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը, որով նախատեսվում է պետական կառավարման համակարգի մարմինների և տարածքային կառավարման մարմինների ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և հիմնադրամների կողմից զբաղեցված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը հանձնելուց հետո, վերջիններիս հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր, ինչպես նաև Որոշման և Որոշմամբ հաստատված հավելվածների ողջ տեքստից հանել «անհատույց» բառը
Մնաց {days} օր
0 750

Քննարկվել է 02.04.2026 - 20.04.2026

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կարգավորվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից բխող՝ պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ սոցիալական ծառայություն տրամադրող) ու «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի (այսուհետ՝ Հանրային պաշտպանի գրասենյակ) կողմից իրավաբանական օգնություն տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է սոցիալական ծառայություն տրամադրողի իրավասության շրջանակներում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այն անձանց կամ ընտանիքներին (այսուհետ՝ շահառու), որոնք դիմել են իրավաբանական օգնություն ստանալու համար: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, վարչական, քրեական և այլ իրավահարաբերություններում առաջացող իրավական խնդիրների դեպքում՝ իրավաբանական օգնության կարիք ունեցող շահառուի իրավունքների և շահերի արդյունավետ պաշտպանության համար: Նախագծով հաստատվող իրավաբանական օգնությունը ներառելու է՝ 1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի վարչական կամ դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում. 2) այլ աջակցությունը՝ անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, փաստաթղթերի վերականգնման կամ դրանց բացակայության դեպքում դրանց ձեռքբերման համար, այդ թվում՝ դատական կարգով, ներառյալ՝ սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում անհրաժեշտ աջակցությունը:  
Մնաց {days} օր
6 706

Քննարկվել է 02.04.2026 - 19.04.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2073-N ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի պատմության թանգարան», «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպություններում պահպանվող բացառիկ և ազգային նշանակության ունեցող մշակութային արժեքների պահպանության, ինչպես նաև բարձր հանրային նշանակություն ունեցող մշակութային միջոցառումների անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 509

Քննարկվել է 02.04.2026 - 19.04.2026

«ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2044-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 2044-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը բխում է պետական մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացման, գրականության և արվեստի թանգարանային հավաքածուների համաչափ տարածքային ներկայացվածության ապահովման, մշակութային ժառանգության և ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությունից։
Մնաց {days} օր
0 468

Քննարկվել է 02.04.2026 - 17.04.2026

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ               Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ  (ՎԻՎ) օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված՝ թափոնների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվության հետ կապված  դրույթը համապատասխանեցնել «Թափոնների մասին» օրենքին, ինչպես նաև  ՎԻՎ օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, ինչով կսահմանվի տուգանքներ՝ թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից թափոնների պատշաճ հաշվառում չիրականացնելու, թափոնների անվտանգ գործածության  կանոնները չպահպանելու և պահանջները չկատարելու համար։
Մնաց {days} օր
1 797
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: