17.04.2025 02.05.2025 «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ՀԱՂԹՈՂ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության, հաղթող հայտատուի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված խաղային ոլորտի կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման, այդ թվում՝ կոնսորցիումով մասնակցության և մրցույթը չկայացած համարելու դեպքերի հստակ ու իրավաչափ կարգավորմամբ՝ հիմք ստեղծելով խաղային գործունեության նկատմամբ պետական լիարժեք վերահսկողության իրականացման համար: 0 0 0 359
Քննարկվել է 17.03.2025 - 02.04.2025 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման դեպքում կբարելավվեն առանց էլեկտրական էներգիայի գնման երաշխիքի կայանների կողմից (մասնավորապես՝ արևային կայանում) էլեկտրական էներգիայի ցանց առաքման համար էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից կարգավարման սահմանված կարգավորումները՝ հնարավորինս չեզոքացնելով նշված կայանների աճի հնարավոր բացասական ազդեցությունը էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների վրա։ 0 7 0 649
Քննարկվել է 04.12.2024 - 19.12.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 37-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն ազգային օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների գները (սակագները) և ազգային օպերատորի կողմից հետագծման օբյեկտը տեղորոշման կապարակնիքներով ապահովման համար պատասխանատու անձին տրամադրվող տեղեկությունների կազմը, տեղեկությունների տրամադրման կարգը, տեղեկությունները չտրամադրելու համար պատասխանատվությունը նրանց միջև կնքվող պայմանագրով սահմանման վերաբերյալ իրավակարգավորում։ 1 9 0 1357
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 13.11.2024 - 29.11.2024 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պահանջ սահմանել արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի (օրինակ, ՍփեյսԻքս/Սթարլինկ և այլն) համար, ինչպես նաև ամրագրել կարգավորումներ, որոնց համաձայն՝ ամրակցված, շարժական, արբանյակային կապի երկրային բաժանորդային կայանները (տերմինալները) ՀՀ տարածքում կարող են օգտագործվել միայն այն պարագայում, եթե տվյալ բաժանորդային կայանների (տերմինալների) միջոցով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձն ունի հանձնաժողովի կողմից տրամադրված՝ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի համար ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն։ 2 7 0 1102
Քննարկվել է 24.10.2024 - 08.11.2024 «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի Համաձայնագրի 1-ին հոդվածի 5-րդ պարբերությամբ սահմանված վերահսկող մարմնի և Համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին պարբերությամբ սահմանված լիազորված օպերատորի միջև փոխգործակցության (ներառյալ տեղեկատվական փոխգործակցության) կարգը։ Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝ վերահսկող մարմնի և լիազորված օպերատորի միջև փոխանակվող տեղեկությունների կազմը․ վերահսկող մարմնի և լիազորված օպերատորի միջև տեղեկատվական փոխգործակցության ձևաչափերը։ 0 6 0 1124
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 21.10.2024 - 06.11.2024 «703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց, 2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել 703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց, 2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները։ Համաձայն նշված կանոնների ՀԾԿՀ-ն նախատեսում է կազմակերպել և իրականացնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման և զարգացման համար նախատեսված՝ տվյալ ռադիոհաճախականությունների տրամադրման մրցութային գործընթացները։ 3 4 0 1203
Քննարկվել է 30.05.2024 - 14.06.2024 «Երկրորդ կամ երրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի) տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել երկրորդ կամ երրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կառույցներին, շինություններին (շինությունների մասերին) և (կամ) բաց հրապարակներին (բաց հրապարակների մասերին) ներկայացվող լրացուցիչ պահանջներ։ 0 4 0 1696
Քննարկվել է 22.05.2024 - 06.06.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 37-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում է Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի գործունեության դադարեցման կարգը, որով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» համաձայնագրին և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ ազգային օպերատորի գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները։ 4 4 0 1839
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 20.05.2024 - 05.06.2024 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի №285-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով, ի թիվս շարժական բջջային կապի բաժանորդագրության պայմանագրերի կնքման արդեն իսկ որոշմամբ նախատեսված տարբերակների, առաջարկվում է նախատեսել նաև օպերատորների կայքերի կամ հավելվածների միջոցով, էլեկտրոնային եղանակով, շարժական բջջային կապի բաժանորդագրության պայմանագրերի կնքման հնարավորություն։ 13 8 1 2098