<<<<Խաղային գործունեության կարգավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> և <<<<Պետություն-մասնավոր գործընկերության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> օրենքների նախագծեր
Սահմանվել է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի արդյունքների՝ դատական կարգով բողոքարկման մասին նորմ և դրա համար սահմանվել հստակ ժամկետ՝ երկու ամիս, որը հոսում է բողոքարկվող որոշման կայացման կամ գործողության կատարման (անգործության ցուցաբերման) օրվանից։ Միաժամանակ, առաջարկվել է նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի 14․9-րդ հոդվածով սահմանված՝ ՊՄԳ ընթացակարգի արդյունքների՝ դատական կարգով բողոքարկման համար նույնպես սահմանել երկու ամիս ժամկետ, որը, կրկին, հոսում է բողոքարկվող որոշման կայացման կամ գործողության կատարման (անգործության ցուցաբերման) օրվանից։ Միաժամանակ, կարևորելով այն հնարավոր դեպքերը, երբ բողոքարկման ենթակա որոշումը կարող է կայացված լինել նախագծերով առաջարկվող կարգավորումները ուժի մեջ մտնելուց առաջ, նախագծերի անցումային դրույթներով սահմանվել է նաև, որ համապատասխան օրենքներն ուժի մեջ մտնելուց առաջ կատարված գործողությունները (դրսևորած անգործությունը) կամ կայացված որոշումները կարող են դատական կարգով բողոքարկվել օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում։
-
Քննարկվել է
25.08.2025 - 12.09.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1437
Տպել