Քննարկվել է 30.01.2024 - 14.02.2024 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդգրկման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված կարգավորումների փոփոխությունները սույն կարգի դրույթներին համապատասխանեցնելու պահանջից: 1 44 1 2220
Քննարկվել է 18.09.2023 - 04.10.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են՝ պայմանավորված հաստատություններում լիցենզիայով տրված տեղերի ավելացման առաջարկի ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ, առաջնահերթություն ունեցող սովորողներին հանրակրթական ուսումնական հաստատություն ընդգրկելու, սովորողների տեղափոխման, վկայականի թվայնացմամբ պայմանավորված կարգավորումներ կատարելու, ինչպես նաև կրթությունից դուրս մնացած սովորողներին իրենց տարիքային խմբին համապատասխան դասարան ընդգրկելու անհրաժեշտությամբ: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է կրթության կառավարման պետական լիազոր մարմնին հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանի լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկի ներկայացման ժամկետ սահմանել մայիսի 20-25-ը և օգոստոսի 20-25-ը` առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկեցման նպատակով: Ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 20-25-ը, քանի որ այդ ժամանակ տնօրենները հստակ գիտեն իրենց հնարավորությունների սահմաններում որքան կարող են տարրական օղակում լիցենզիայով սահմանված տեղեր ավելացնել: Ավելացվել է դրույթ, որի համաձայն՝ առաջնահերություն ունեցողները կարող են հաստատություն ընդունվել, եթե դպրոցը լիցենզիայով սահմանված տեղեր ունի, բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ հաստատությունը բնակավայրում միակը չէ կամ բնակավայրում գործող բոլոր ուսումնական հաստատությունների տվյալ կրթական մակարդակի համար լիցենզիայով տրված սահմանային տեղերը ազատ չեն։ Վերանայվել է հայտագրման կայքի անունը. հայտագրումն իրականացվելու է համակարգում ստեղծված առանձին haytru.emis.am կայքէջի միջոցով: Իրականացվել է փոփոխություն նաև հանրակրթության մեջ ժամկետից ուշ սովորողի ընդգրկման հետ կապված, ըստ որի մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 8 տարին լրանալու դեպքում երեխան հաճախում է տարիքային խմբին համապատասխան դասարան՝ ներկա կարգավորմամբ գործող 1-ին դասարանի փոխարեն: 2 0 0 1963
Քննարկվել է 04.08.2023 - 20.08.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելը պայմանավորված է դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու նպատակով տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը թվայնացնելու և առկա խնդրահարույց հարցերը պարզեցնելու անհրաժեշտությամբ: Սույն փոփոխությամբ հրամանում առկա կարգավորումները պարզեցվել և հստակեցվել են: Էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը կթվայնացվի՝ հնարավորինս զերծ մնալով անճշտություններից, ինչպես նաև դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու դեպքում ևս մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց կտրվի փոխհատուցում: 6 0 9 2685
Քննարկվել է 04.05.2023 - 19.05.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է դպրոցական տարիքի հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն ընդգրկման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից: 3 0 3 2631
Քննարկվել է 27.01.2023 - 11.02.2023 «Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները սահմանելու մասին» Դեռևս 2019 թվականից մեկնարկել է հանրակրթության բովանդակային բարեփոխման գործընթացը։ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության բովանդակությունը կարգավորվում է Հանրակրթության պետական չափորոշչով, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշմամբ, որի մեջ ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1088-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ: Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, առավելագույն ծավալը, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական պահանջները և սովորողների գնահատման համակարգը: Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգով սահմանված են սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները: Ուստի օրենքի փոփոխություններով անհրաժեշտություն առաջացավ սահմանելու պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման հետ կապված իրավահարաբերությունները։ 10 3 4 5642
Քննարկվել է 25.11.2022 - 10.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն փոփոխությամբ հրամանում առկա կարգավորումները պարզեցվել և հստակեցվել են, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանով կկարգավորվի միայն սովորողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը կթվայնացվի՝ հնարավորինս զերծ մնալով անճշտություններից: 0 1 0 3072
Լրամշակման փուլում է Քննարկվել է 03.11.2022 - 18.11.2022 «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը Նախագծի ընդունմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները՝1) ուսման (վերապատրաստման) ծախսերի փոխհատուցման կամ չփոխհատուցման հարցի հստակ օրենսդրական կարգավորումը ոստիկանությունում ծառայությունից ազատելու ցանկացած հիմքի դեպքում,2) անբավարար առաջադիմության պատճառով ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատվելը որպես ուսման (վերապատրաստման) ծախսերը փոխհատուցելու պարտականությունից ազատվելու հիմք օրենսդրորեն չդիտարկելը,3) «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածում առկա որոշ ձևակերպումների հստակեցումն ու միատեսակ տերմինաբանության ապահովումը, ինչպես նաև ներքին հակասության վերացումը,4) ուսման (վերապատրաստման) ծախսերը չփոխհատուցելու հիմքերի ցանկի ընդլայնումը՝ երկու նոր հիմք նախատեսելու միջոցով (ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու պատճառով (չհաշված հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը) ծառայությունից ազատումը և ծառայողի մահվան դեպքում ծառայությունից ազատումը): 3 0 0 3312
Քննարկվել է 09.03.2022 - 24.03.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1640-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանի հավելվածով սահմանված դպրոցական տարիքի երեխային հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունելու ժամանակ սահմանված առաջնահերթությունները «Հանրակրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1.1. մասով սահմանված առաջնահերթություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից: 0 1 0 4539
Քննարկվել է 22.12.2021 - 06.01.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 388-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) սովորողների (այսուհետ՝ սովորող) կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման, ուսման մեջ գերազանց առաջադիմության համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գերազանցության մեդալի հավակնորդների ներկայացման, մեդալի հավակնորդների քննությունների կազմակերպման և պարգևատրման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից: 4 1 3 7334