Նաիրա Ասլանյան
16.05.2023
Իրականում նախագիծը գովելի է և ցանկալի է, որ սույն պրակտիկան տարածվի նաև մեկ դպրոցից այլ դպրոց տեղափոխվաղ աշակերտի ընդունելության ժամանակ: Պետական ուսումնական հաստատություն ընդունվելու համար ավելորդ տեղեկատվություն պահանջող փաստաթղթերի փոխարեն կարելի է աշակերտին վերաբերող ողջ ինֆորմացիան թվայնացնել և դրանով իսկ առավել դյուրին դարձնել ծնողի գործը՝ զերծ պահելով բյուրոկրատական քաշքշուկներից, ժամանակի անիմաստ վատնումից: Ի դեպ, թվայնացված տարբերակով աշակերտների անձնական գործերը վարելու համար նման արդյունավետ գործիք անհարաժեշտ է նաև դպրոցներում դասղեկի լիազորություններ իրականացնող մանկավարժներին: