Քննարկվել է 02.11.2024 - 17.11.2024 «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքների, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է լիազորությունների լայն շրջանակ և ինքնուրույն որոշումների կայացնելու իրավասություններ ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձանած թեկնածուների՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նշված պաշտոնատար անձանց կողմից նշանակվող խորհրդականների թեկնածուների և նախարարների տեղակալների համար սահմանել բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգեր։ 1 1 0 367
Քննարկվել է 17.07.2024 - 01.08.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կներդրվի անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ թեմատիկ ուսումնասիրություն իրականացնելու եղանակով հարկային հսկողական գործիքակազմ, ինչի պարագայում հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ և լիարժեք հսկողություն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ և վերջիններիս կողմից հարկվող գործարքներ իրականացնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով առաջադրել հարկային պարտավորություններ, այսինքն` կապահովվի հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունը, միաժամանակ, կբարձրանա հարկային կարգապահության մակարդակը: 6 623 6 2266
Քննարկվել է 26.09.2023 - 11.10.2023 «Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ Սույն կարգով կարգավորվում է Կենդանաբանական աշխարհն ուսումնասիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ փաստաթղթային և էլեկտրոնային տվյալների հավաքագրման իրավահարաբերությունները։ Այդ տվյալները հավաքագրվելու են համաձայն այդ նպատակով մշակված ձևաչափի։ Կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներառելու է տվյալներ կենդանական աշխարհն ուսումնասիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վերաբերյալ, կենդանատեսակի գիտական անվանումը՝ հայերեն և լատիներեն, կենդանատեսակի դիտարկման վայրի աշխարհագրական կոորդինատները (աստիճանի տասնորդական ճշտությամբ), կենդանու կամ կենդանիների խմբի զբաղեցրած կենսամիջավայրի տիպը և մակերեսը, կենդանու կամ կենդանիների խմբի միավորը և քանակը՝ միավորը կարող է լինել, առանձնյակ, պոպուլյացիա, խտություն և այլն, պոպուլյացիայի թվաքանակի միտումները (ազդեցությունների վերլուծությունը), ուսումնասիրության տարածքները (մարզ, համայնք, բնակավայր), ուսումնասիրության ժամկետներ, ուսումնասիրության ֆինանսավորման աղբյուրը (առկայության դեպքում),գումարի չափը, ուսումնասիրության մեթոդները (հիմնավորող գրականության ցանկը)։ ՀՀ տարածքում կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների հավաքագրումը կնպաստի կենդանական աշխարհի պետական կադաստրների կատարելագործմանը, վարմանը, ինչպես նաև հիմք կհանդիսանա կենդանական աշխարհի մոնիթորինգի իրականացման համար, կապահովի ՀՀ Կարմիր գրքի վերանայման հիմքերը, հնարավոր կլինի գնահատելու բնական էկոհամակարգ/ինվազիվ կենդանատեսակների տարածվածություն ռիսկերը: 5 1 1 2473
Քննարկվել է 22.08.2023 - 06.09.2023 ««ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով սահմանվել է՝ 1) Հանրային խորհրդի շրանակներում գործող Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման և գործունեության նպատակներն ու սկզբունքները, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը ուղղված է նախևառաջ 1991 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականը ներառյալ տեղի ունեցած` դեպքերի և իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետևանքով տեղի ունեցած՝ մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և ուսումնասիրմանը, որը պետք է գործի հետևյալ սկզբունքների հաշվառմամբ` անձանց իրավունքների և արժանապատվության հարգում և պաշտպանություն, անկախություն, օբյեկտիվություն և անկողմնակալություն, քաղաքական չեզոքություն, կոլեգիալություն, ֆինանսական ինքնուրույնություն, հանրային հաշվետվողականություն և թափանցիկություն, համագործակցություն. 2) Փաստահավաք հանձնաժողովի իրավասությունների շրջանակը և լիազորությունները, մասնավորապես` Փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն՝ ա. համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում, բ. հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ. հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ, դ. անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ, ե. ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր, զ. վերոնշյալ դեպքերի և իրադարձությունների հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դեպքեր և իրադարձություններ, որոնց անհրաժեշտ և հիմնավոր կհամարի անդրադառնալու: Թվարկված դեպքերի ուսումնասիրության համար Փաստահավաք հանձնաժողովը լիազորված է անձից ստանալ տեղեկություններ, կազմակերպել այցելություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների գտնվելու վայրեր, ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից օրենքով պահպանվող գաղտնիքի վերաբերյալ օրենսդրության սահմաններում պահանջել և ստանալ դեպքերին, իրադարձություններին և խախտումներին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր` անկախ նյութական կրիչի ձևից և տեսակից, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների ու դատավորների, պահանջել և ստանալ դեպքերի և իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ, պահանջել անցկացնելու հետազոտություններ և տրամադրել եզրակացություններ պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ, ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական և կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է այդ գործերի հարուցումը և իրականացնելու այլ գործողություններ: 3) Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգը և կառուցվածքը, անդամներին ներկայացվող պահանջները, մասնավորապես` Փաստահավաք հանձնաժողովը գործելու է մինչև իր եզրափակիչ զեկույցի հրապարակումը, որի համար սահմանված է երկու տարի ժամկետ, իսկ նրա անդամները ընտրվելու են Հանրային խորհրդի կողմից. 4) Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման և գործունեության կարգը, նախատեսվում է իրականացնել նիստերի միջոցով. 5) Փաստահավաք հանձնաժողովի կողմից զեկույցների կազմման և հրապարակման կարգը, մասնավորապես` Նախագծով նախատեսվում է, որ Փաստահավաք հանձնաժողովը իր գործունեության արդյունքում կազմելու է եզրափակիչ զեկույց, որը պարունակելու է խախտումների նկարագրությունը և Փաստահավաք հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները, իսկ ընթացիկ աշխատանքների ամփոփման և հրապարակայնության ապահովման նպատակով նախատեսվում է միջանկյալ զեկույցներ ներկայացնելու կարգը: Փաստահավաք հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը Հանրային խորհրդի հատսատումից հետո ներկայացվելու է Կառավարություն և Ազգային ժողովի խմբակցություններին: 6) Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ապահովման անհրաժեշտությունից բխող կարգավորումներ են սահմանվել հարակից օրենքում: 2 6 0 3189
Քննարկվել է 09.03.2023 - 24.03.2023 ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Պետական վերահսկողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրների վերացմամբ, ինչպես նաև՝ ՀՀ վարչապետի կողմից 2022 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/127-2022 արձանագրության 3-րդ կետի 10-րդ ենթակետով տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ 3 7 0 3165
Քննարկվել է 17.11.2022 - 03.12.2022 <Շուկայի վերահսկողության մասին> Հայաստանի Հանրապետության oրենք Նախագծով առաջարկվում է ընդունել «Շուկայի վերահսկողության մասին» օրենք, որով սահմանվում են օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը, համապատասխան հասկացությունները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները և ձևերը, մասնավորապես՝ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել մշտադիտարկման վերահսկողության ձև, որը հնարավորություն կընձեռի տեսչական մարմնին վերապահված վերահսկողության ոլորտում իրականացնել գործողությունների համալիր, որն ուղղված է լինելու վերհանելու տվյալ ոլորտում առկա ռիսկերը և կանխարգելելու վտանգավոր արտադրանքի շրջանառությունը շուկայում. Միաժամանակ, օրենքի նախագծով նաև նախատեսվում է սահմանել շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող անձանց և տնտեսավարողների իրավունքները և պարտականությունները: Նախագծի ընդունումը թույլ կտա կանոնակարգել և առավել արդյունավետ դարձնել տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների, չափումների միասնականության ապահովման, ինչպես նաև արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ոլորտներում ռիսկերի կառավարումը, անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: 4 3 1 3177
Քննարկվել է 20.04.2022 - 05.05.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1194-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1194-Ն որոշմամբ հաստատված` նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից անցկացված (ավարտված) ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության լրացման կարգը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին: 0 0 0 3685
Քննարկվել է 26.10.2021 - 10.11.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի հիմնական նպատակն է հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի հասցնել` էականորեն կրճատելով նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը, կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման գործընթացը, հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառումից հանման գործընթացը: Բացի այդ, բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը` ապահովելով հարկային կարգապահություն: 0 2 0 4898
Քննարկվել է 06.04.2021 - 26.04.2021 «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխության մասին Ներկայացված Նախագծերի ընդունմամբ պայմանավորված ակնկալվում է հստակեցնել Ծառայության լիազորությունները, լիազորությունների իրականացման կարգը, ինչպես նաև առանձնանալ քաղաքացիական ծառայության համակարգից, որի արդյունքում հնարավոր կլինի պարզեցնել ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու հետ կապված ընթացակարգերը, ինչը հնարավորություն կտա էապես կրճատել դրանց վրա ծախսվող ռեսուրսները, կբարձրացնի ծառայության արդյունավետությունը, կնպաստի ծառայությունում պաշտոնեական առաջխաղացման համակարգի ինստիտուցիոնալ զարգացմանը: 3 1 0 7283