Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունման արդյունքում կներդրվի անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց  նկատմամբ թեմատիկ ուսումնասիրություն իրականացնելու եղանակով հարկային հսկողական գործիքակազմ, ինչի պարագայում հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ և լիարժեք հսկողություն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ և վերջիններիս կողմից հարկվող գործարքներ իրականացնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով առաջադրել հարկային պարտավորություններ, այսինքն` կապահովվի հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունը, միաժամանակ, կբարձրանա հարկային կարգապահության մակարդակը:

  • Քննարկվել է

    17.07.2024 - 01.08.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2255

Տպել

Առաջարկներ`

Asya Gasparyan

29.07.2024

Ֆիզիկական անձանց 2023թ․ստացված եկամուտների հայտարարագրումը նոր է ավարտվել։ Արդյոք հասցրել եք ուսումնասիրել այդ հայտարարագրերում ներառված տեղեկատվությունը և այդ հիմքով որոշեցիք ֆիզ․ անձանց դիտարկել որպես թեմատիկ ուսումնասիրության առարկա։ Խորհուրդ կտամ ուսումնասիրել, թերությունները բացահայտել, եթե կարիքը լինի, նոր ծանուցելու և ծանուցումներին պարտադրաբար պատասխանելու նախագիծը կրկին ներկայացրեք։ Տպավորություն է, որ կանխակալ դիրքորոշում ունեք։

Vazgen Apresyan

25.07.2024

Նախագիծը ժամանակի և ռեսուրսի անարդյունավետ վատնում է նախատեսում հարկային մարմնի կողմից, քանի որ այն հարկային հետաքրքրությունը, որպես այդպիսին, մինիմալ է, ֆիզիկական անձանց մասով էլ ենթադրում է դժգոհության մեծ ալիք, քանի որ նրանք ներգրավվում են հարկային վարչարարության դաշտ։

Armen Ananyan

25.07.2024

Իմ կարծիքով այս պահին հարկային մարմինը ավելի կարևոր անելիքներ ունի, քան ֆիզիկական անձանց վրա ուսումնասիրություններ բացելը՝ ոչ բավարար տեղեկատվության պայմաններում։ Կարծում եմ ռեսուրսների անարդյունավետ վատնում եք նախատեսել այն պարագայում, որ դրան համարժեք եկամուտներ չեն գեներացվելու բյուջեում։

Տեսնել ավելին