Քննարկվել է 07.11.2024 - 23.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ի N 351-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N351-Լ որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, վերանայելով գործողությունների ժամկետները, թիրախներն ու ցուցանիշները։ Նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա շարունակել արդյունավետ կերպով իրականացնել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի մշտադիտարկումն ու գնահատումը: 2 2 1 489
Քննարկվել է 29.08.2024 - 14.09.2024 ««Կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի մշակման նպատակն է օրենքով կարգավորել և սահմանել արտադպրոցական կրթության ոլորտի գործունեության իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը։ 0 0 0 748
Քննարկվել է 21.08.2024 - 05.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 320 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 320 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 0 1 0 973
Քննարկվել է 19.01.2024 - 04.02.2024 «Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների հայեցակարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Կարևորելով կյանքի տարբեր փուլերում մարդուն անհրաժեշտ որակյալ կրթական ծառայությունների ամբողջական և բազմազան փաթեթի մատուցումը և հասանելիությունը՝ տարածքային խելամիտ և համաչափ զարգացում ու կյանքի որակի էական բարձրացում ապահովելու նպատակով հնարավոր կլինի աապահովել որակյալ մասնագիտացված կրթություն՝ համապատասխան ոլորտի տարբեր ուղղություններով։ Հայաստանի Հանրապետությունում արվեստի տարբեր ուղղություններով և սպայական կրթության ծրագրերով տարբեր ուղղություններով մասնագիտացված ավագ դպրոցներ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է ստեղծել արվեստի և սպայական կրթության ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ՝ արդիական կրթական ծրագրերով, նորակառույց ենթակառուցվածքներով, ոլորտի գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած շենքային պայմաններում։ 13 18 7 2231
Քննարկվել է 01.12.2023 - 17.12.2023 «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն՝ համայնքի ղեկավարը կազմակերպում էարտադպրոցական կրթության իրականացումը համայնքի տարածքում, ինչը բավարար կերպով չիարտացոլում արտադպրոցական դաստիարակության հետ կապված մի շարք խնդիրների լուծմանիրավասություն ունեցող մարմինների գործառույթներն ու իրավասության շրջանակը:«Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարմանմասին» օրենքում կատարվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Երևանի և մյուսհամայնքների ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների գործունեությանմեկ միասնական մոտեցմամբ կազմակերպման, արտադպրոցական դաստիարակության ոլորտում նորիրավակարգավորումների ներդրման անհրաժեշտությամբ:Նախագծերի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի համայնքի ավագանուհամապատասխան որոշման միջոցով կարգավորելու համայնքի ենթակայության արտադպրոցականդաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, արվեստի դպրոցներ և այլն)ծառայություններից օգտվող սովորողների ընդունելության կազմակերպման և ավարտական քննություններիանցկացման գործընթացները: 5 2 0 1843
Քննարկվել է 27.09.2023 - 12.10.2023 «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 7-ի N 34-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն կարգով կարգավորվում են 0-6 տարեկան երեխայի (այսուհետ՝ սան) և կրթական գործընթացի մյուս մասնակիցներին կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները: 1 0 0 2470
Քննարկվել է 26.09.2023 - 12.10.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարի 2020թ-ի մարտի 26-ի N 02-Ն հրամանում փոփոխություննր և լրացումներ կատարելու վերաբերյալ հրամանի նախագիծը մշակվել է «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները, արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների համար ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 539-Ն որոշմամբ հաստատված կարգով նոր չափանիշների ամրագրման, գործող կարգի ընթացակարգերում առկա բացթողումների շտկման բացահայտման և նոր ընթացակարգերի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված։ 2 0 0 2215
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 08.08.2023 - 23.08.2023 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Բուհ) Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին` իրենց համախառն եկամտի մինչև 2.5%-ի չափով հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին և միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել շահութահարկով հարկման բազայից: Նույն մոտեցումը առաջարկվում է կիրառել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով: Առաջարկվում է նաև հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին և միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները ազատել ԱԱՀ-ից: Առաջարկի համար որպես հիմք ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, որը փաստում է, որ բազմաթիվ երկրներ առավել նպաստավոր պայմաններ են ստեղծել նվիրատվությունների համար, քան Հայաստանը: 237 1 4 3456
Քննարկվել է 02.08.2023 - 17.08.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԹԻԿԻ ԵՐԵԿՈՅԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի երեկոյան դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումով կկարգավորվի բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության սկզբունքը, իսկ կրթությունը քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար կիրականացվի հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները։ 4 2 1 2235