Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.02.2024 - 14.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված նախագծով իրավական ակտերի ձևակերպումները համապատասխանեցվում են  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներին։  
1 1623

Քննարկվել է 25.09.2023 - 11.10.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Իրավական ակտում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է սույն իրավական ակտն ավելի մատչելի դարձնելու, նաև՝ 2023-2024 ուսումնական տարվանից Հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում, ինչպե նաև Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված՝ գիտելիքների յուրացման արդյունքում սովորողների՝ դասարանից դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրումը կանոնակարգված իրականցնելու պահանջից ելնելով։ Սույն նախագծով ակնկալվում է սովորողների ամփոփիչ ստուգումը դարձնել ոլորտի բարեփոխումներին համահունչ, որով նախատեսվում է ավելի պարզ, հստակ ձևակերպումներով ունենալ ընթացակարգը սահմանող իրավական ակտ։
1 1830

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.08.2023 - 28.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված նախագծով իրավական ակտերի ձևակերպումները համապատասխանեցվում են  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներին։
0 2186

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.08.2023 - 28.08.2023

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված նախագծով իրավական ակտերի ձևակերպումները համապատասխանեցվում են  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներին։
0 2092

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 22.02.2023 - 09.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Կառավարության նշված որոշման մեջ կատարել փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց օգտվել անվճար դեղեր ստանալու իրավունքից: Նշված փոփոխության արդյունքում շահառուների ցանկում ընդգրկված անձիք կապահովվեն 100 տոկոս անվճար դեղերով: 
0 3548

Քննարկվել է 05.12.2022 - 21.12.2022

«ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՔԱՆԴՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՖՈՆԴԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակը՝ ուժեղացման և վերակառուցման և քանդման ենթակա՝ վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականության մասով մոտեցումների և առաջնահերթությունների սահմանումն է, բնակարանային ֆոնդի ուժեղացման և վերակառուցման կամ քանդման ժամանակահատվածում քաղաքացիների վերաբնակեցման հետ կապված հարցերի կանոնակարգումը:
1 2926

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 16.11.2022 - 01.12.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ` Օրենք) ընդունվել է 2014 թվականի մայիսի 19-ին: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) պետական համակարգի նոր մարմին է, որի ստեղծումը նորություն էր Հայաստանի Հանրապետության պետաիրավական համակարգում: Կոմիտեի ձևավորման և գործունեության ժամանակահատվածում պարզվեց, որ Օրենքում առկա են մի շարք բացթողումներ, հակասություններ, որոնք էապես ազդում են Կոմիտեի գործունեության արդյունավետության, տվյալ մարմնում ծագող վարչաիրավական և աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը: Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան մի շարք հարաբերություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բնականոն գործունեության համար:
0 2994

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.09.2022 - 19.09.2022

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի մշակման նպատակն է՝ այլ օրենքների և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»  օրենքների հասկացությունների համապատասխանեցումը, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կարգավորումը։  
0 3324

Քննարկվել է 06.07.2022 - 21.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1786-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1786-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ սահմանել, որ ՊԵԿ քննչական մարմնում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում։
0 3395