Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
21.11.2024 07.12.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում սահմանել արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի ոչ միայն գնահատման, այլ նաև՝ փոխհատուցման կարգը, ինչպես նաև՝ վերանայել արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման վերաբերյալ կարգավորումները։
0 120
21.11.2024 06.12.2024
«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կապահովվի  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N134 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը 2025 թվականի համար հատկացված՝ 8․0 հազ․ հատ քանակով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացը։
0 175
21.11.2024 06.12.2024
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի            2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։         Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացման նպատակով, ավելի հմուտ և օպտիմալ կառավարման համար առաջարկվում է միացման եղանակով վերակազմակերպել առողջության առաջնային պահպանման կենտրոնները՝ «փնջերի»:       Նշված օպտիմալացման արդյունքում որակապես նոր մակարդակի վրա կդրվի մարզում առողջության առաջնային պահպանման օղակում կառավարումը, առաջարկվող վերակազմակերպումը կնպաստի բժիշկ-մասնագետների՝ բացառապես բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը և առավել որակյալ, հասանելի ու մատչելի բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը, առողջապահական ցուցանիշների, բնակչության գոհունակության բարելավմանը: Վերազինման արդյունքում որոշակի ծառայություններ ավելի հասանելի կլինի բնակչությանը՝ այդ ծառայությունները կմատուցվեն տեղում:
0 176
21.11.2024 06.12.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N41-Ա ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N162-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ                                                                                                          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արարատի մարզի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 36 ամբուլատորիաների վերակազմակերպման ( միաձուլում և միացում) նպատակահարմարությամբ։ Հաշվի առնելով այն փաստը, որ Արարատի մարզը առավել խիտ բնակչություն ունեցող մարզ է, ինչպես նաև  ելնելով արդյունավետ կառավարման սկզբունքից, և նպատակ ունենալով ապահովել որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ՝ նախատեսվում է 36 ամբուլատորիաները միաձուլման և միացման ձևով վերակազմակերպել 12 ամբորլատորիաների: Խոշորացման արդյունքում ավելի շահավետ կդառնա դեղորայքի գնման գործընթացը, լաբորատոր գործիքային հետազոտությունների կազմակերպումը: Նախատեսվում է, որ բնակչությունը սպասարկող բժիշկները կշարունակեն իրենց գործունեությունը նախկին տեղամասերում՝ բուժառուների համար ապահովելով հասանելիությունը:                                                                                                                                                                                                         
0 139
21.11.2024 12.12.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը։ Նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան՝ տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է ավագանին՝ համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ։ Հիմք ընդունելով վերը շարադրվածը և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոշման նախագծով առաջարկվում է սահմանել Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը։
0 134
21.11.2024 12.12.2024
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տեղական վճարների դրույքաչափերը, օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:   Տեղական վճարները սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը։
0 122
21.11.2024 07.12.2024
«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ   Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2025թ. փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:
0 203
21.11.2024 07.12.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում, դրանց նկարագրություններում և հակացուցված զինվորական ծառայության պայմաններում որոշակի հիվանդությունների արտահայտման, հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պիտանիության աստիճանի ու հակացուցումների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները:
0 251