Հիշել նախագիծը
«Կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակները և կարգը, ինչպես նաև մաքսային մարմիններ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմը, դրանց ներկայացման (հասանելի դառնալու) ժամկետը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Նախագծով նախատեսվում է սահմանել՝
1) կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակները և կարգը.
2) մաքսային մարմիններ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմը, դրանց ներկայացման (հասանելի դառնալու) ժամկետը և կարգը:
Նախագծով նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի N 883-Ն որոշումը, որը «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13․11․2025թ․ ՀՕ-379-Ն օրենքի ուժի մեջ մտնելու հանգամանքով պայմանավորված՝ կկորցնի արդիականությունը։
-
Քննարկվել է
23.04.2026 - 08.05.2026
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 987
Տպել