Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 25.12.2024 - 10.01.2025

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատելու մասին:
0 743

Քննարկվել է 24.12.2024 - 08.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 954-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով հստակեցվում են ՀՀ ԳԱԱ «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները, ինչը կնպաստի ՊՈԱԿ-ի ներուժի ամբողջ ծավալով իրականացմանը, ինչպես նաև բուսատեսակների աճեցման ծավալների մեծացմանը և հանրայնացմանը:
0 819

Քննարկվել է 24.12.2024 - 10.01.2025

ԳՈՌ ԱՐՇԱՎԻՐԻ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՆԵՐՍԵՍ ՀՐԱՉՅԱՅԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գոռ Արշավիրի Աբգարյանին և Ներսես Հրաչյայի  Ներսիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նշված քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:
0 927

Քննարկվել է 20.12.2024 - 04.01.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 20-ի N 17-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 20-ի  N 17-Ն հրամանում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի մշակումը հիմնավորված է այն հանգամանքով, որ ներկայում ուսումնական հաստատություններում ենթակառուցվածքներն անվանակոչվում են, սակայն ընթացակարգը հստակեցված չէ, բաց է և կարգավորված չէ: Պարզ չէ, թե ուսումնական հաստատություններն ինչ հիմնավորմամբ են անվակնակոչություն իրականացնում: Բացի այդ, շատ դեպքերում լիազոր մարմիններն էլ ներգրավված չեն գործընթացում, կամ նրանց դիրքորոշումը հաշվի չի առնվում, ուստի անհրաժեշտություն է առաջացել այդ բացը լրացնելու:
0 872

Քննարկվել է 20.12.2024 - 10.01.2025

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ մշակութային արժեքներ արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է մշակութային արժեքների արտահանման  կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Նախատեսվում  է առանձնացնել արտահանում և ժամանակավոր արտահանում ընթացակարգերը և ներկայացված նախագծով սահմանել մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը:
2 840

Քննարկվել է 20.12.2024 - 10.01.2025

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ մշակութային արժեքներ արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է մշակութային արժեքների արտահանման  կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ):
0 761

Քննարկվել է 17.12.2024 - 03.01.2025

«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները դադարեցնելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կդադարեցվի Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տրված տարկետումները: «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  տարկետումները դադարեցնելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ  կդադարեցվի Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  տրված տարկետումները:
3 925

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.12.2024 - 03.01.2025

«Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում Ծրագրի հաստատումը պայմանա­վորված է պետական և մասնավոր թատրոնների միջև ազատ մրցակցությունը խթանելու, վերջինների գործունեության համար հավասար պայմաններ ստեղծելու և բարենպաստ ստեղծագործական միջավայր ձևավորելու անհրաժեշտությամբ։ Ծրագրի կիրարկումը կնպաստի Հայաստանում մասնավոր թատրոնների և թատերախմբերի գործունեությանը:
0 967

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.12.2024 - 28.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ ձեռք բերելու հեծանիվներ, որոնք կծառայեն որպես տրանսպորտային միջոց վերջիններիս համար և այդպիսով կխրախուսեն սովորողների և աշխատակիցների ֆիզիկական առողջ ակտիվությունը՝ խթանելով երթևեկության այլընտրանքային ձևերի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում, որը կփոխի երթևեկության հանրային մշակույթը՝ նպաստելով խցանումների նվազմանը քաղաքային բնակավայրերում և ներդնելով երթևեկության կանաչ տեխնոլոգիաներ
1 900