Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 09.10.2023 - 24.10.2023

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից գիտական աստիճանի համար հավելավճար հատկացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին` պահպանելով այս պահին գործող` ՀՀ կառավարության 2008 թ. հունվարի 10-ի N 2-Ն որոշմամբ սահմանված գիտական աստիճանի համար հավելավճարների չափը՝ գիտությունների դոկտորին 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին 25 000 դրամ: Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կնպաստի գիտության ոլորտում կադրերի ամրապնդմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրությանը, լրացուցիչ խթան կհանդիսանա գիտական աշխատանքը՝ որպես հիմնական աշխատանք ընտրելու գործում և կբարձրացնի ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը։ Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2008 թ. հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարի չափը սահմանելու մասին» N 2-Ն որոշումը:
Մնաց {days} օր
5 5465

Քննարկվել է 06.10.2023 - 21.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 1481-Ն որոշման մեջ  փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում քարտեզագրման գործընթացով պայմանավորված:
Մնաց {days} օր
1 3508

Քննարկվել է 06.10.2023 - 21.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 79-Ն հրամանում փոփոխության անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող դպրոցների նվազագույն կարիքներին համապատասխան ֆինանսավորման խնդիրները լուծելու պահանջներից:
Մնաց {days} օր
32 11040

Քննարկվել է 05.10.2023 - 22.10.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանով (այսուհետ՝ հրաման) սահմանված է, որ համապատասխան մասնագետները գործուղվում են սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ: Սակայն «Հանրակրթության մասին» օրենքում կատարվել է փոփոխություն, որի համաձայն «սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի» բառերը փոխարինվել են «մարզերի» բառով՝ հստակություն մտցնելով ոչ միայն գործընթացի ֆինանսավորման համար, այլև կարգավորելով ուսուցչի բնակության վայրից կոնկրետ ՀՀ մարզեր գործուղվելու հարցը: Փոփոխությունը պայմանավորված է նաև մարզերի դպրոցներում առկա մանկավարժների մեծաթիվ թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտությամբ: Նախագծով փոփոխություն է կատարվում նաև հրամանի հավելվածի 13-րդ կետի «զ» պարբերությունում և Ձև 3-ում. «աշխատավարձի հավելում» բառերը փոխարինվում են «աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար» բառերով: Սույն փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հրամանով նախատեսված 30 տոկոս լրացուցիչ վարձատրությունը Աշխատանքային օրենսգրքով սահմանված «հավելման» եզրույթին չի համապատասխանում: Սույն փոփոխությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում ձևակերպումը կհամապատասխանեցվի «Հանրակրթության մասին» օրենքում առկա ձևակերպմանը: Փոփոխության արդյունքում մասնագետների գործուղման կարգում հստակեցում կմտցվի, ինչպես նաև մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետների գործուղման գործընթացը կդառնա առավել ճկուն և կնպաստի ներկայում հաստատություններում առկա ուսուցիչների թափուր տեղերի համալրմանն ու երեխաների կրթության շարունակականության ապահովմանը: Հրամանի հավելվածի 13-րդ կետի «զ» պարբերությունում և Ձև 3-ում «աշխատավարձի հավելում» բառերը «աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար» բառերով փոխարինելու արդյունքում հրամանը կհամապատասխանեցվի Աշխատանքային օրենսգրքի կարգավորումներին:
Մնաց {days} օր
0 3580

Քննարկվել է 29.09.2023 - 18.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ   Նախատեսվում է կարգավորել նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվությունը, մասնագիտությունների գծով՝ ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի գործունեության թույլտվությունը և սահմանային տեղերի փոփոխությունը
Մնաց {days} օր
0 2906

Քննարկվել է 27.09.2023 - 12.10.2023

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 7-ի N 34-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ  Սույն կարգով կարգավորվում են 0-6 տարեկան երեխայի (այսուհետ՝ սան) և կրթական գործընթացի մյուս մասնակիցներին կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
Մնաց {days} օր
0 4194

Քննարկվել է 25.09.2023 - 11.10.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Իրավական ակտում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է սույն իրավական ակտն ավելի մատչելի դարձնելու, նաև՝ 2023-2024 ուսումնական տարվանից Հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում, ինչպե նաև Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված՝ գիտելիքների յուրացման արդյունքում սովորողների՝ դասարանից դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրումը կանոնակարգված իրականցնելու պահանջից ելնելով։ Սույն նախագծով ակնկալվում է սովորողների ամփոփիչ ստուգումը դարձնել ոլորտի բարեփոխումներին համահունչ, որով նախատեսվում է ավելի պարզ, հստակ ձևակերպումներով ունենալ ընթացակարգը սահմանող իրավական ակտ։
Մնաց {days} օր
1 3475

Քննարկվել է 19.09.2023 - 04.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ        Իրավական ակտում փոփոխություն և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կարգում չկա հստակ կարգավորում, որ  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված և երաշխավորված են 5-11-րդ դասարաններում՝  «Առողջ ապրելակերպ» (յուրաքանչյուր դասարանում՝ տարեկան 17 ժամ) և 8-11-րդ դասարաններում՝ «Մասնագիտական կողմնորոշում (յուրաքանչյուր դասարանում՝ տարեկան 34 ժամ)» Խմբակների ծրագրերը։      Նախատեսվում է «Մասնագիտական կողմնորոշում» Խմբակին հատկացնել տարեկան 34 ժամ՝ 68 ժամի փոխարեն, իսկ «Առողջ ապրելակերպ» Խմբակին հատկացնել տարեկան 17 ժամ, որպեսզի անհատական բաղադրիչով նախատեսված 3 ժամից նախագծային աշխատանքի համար բավարար ժամանակ հատկացվի:
Մնաց {days} օր
0 3632

Քննարկվել է 18.09.2023 - 04.10.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2010 թվականի հունիսի 22-ի N 609-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են՝ պայմանավորված  ավարտական փաստաթղթերում ուսումնական պլանով նախատեսված առարկաների ամփոփիչ գնահատականների լրացման տրամաբանության փոփոխությամբ: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական վկայականում լրացնել 5-9-րդ դասարանների ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները:  Ատեստատում կլրացվեն ուսումնառության վերջին 3 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը և պետական ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները: Նախատեսվում է նաև, որ լրացված բոլոր գնահատականների միջին թվաբանականը  «9» կամ «10» լինելու դեպքում և քննական բոլոր գնահատականները «18», «19» կամ «20» լինելու դեպքում՝ վկայականում և ատեստատում կատարվում է «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ» նշում։ «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ» նշում չի իրականացվում, եթե շրջանավարտի գնահատականը լրացվել է վերաքննության արդյունքում։
Մնաց {days} օր
0 3360
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: