Աննա Հարությունյան
27.03.2024
Հետագա տարիներին կարելի է ծրագրում պետական միջոցերի հաշվին ավելացնել անվճար տեղերի քանակը և կրթաթոշակի ստացման հնարավորությունները։
9 - Կողմ
1 - Դեմ
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:
Նախագծի ընդունմամբ կհաստատվեն ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝
- պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 180 տեղ,
- նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 90 տեղ,
- պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 35 տեղ:
Նախագծի ընդունմամբ կապահովվի անձի հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ մասնագետների ներգրավմանը, ինչպես նաև գիտության ոլորտում սերնդափոխությանը և գիտական ներուժի զարգացմանը:
Քննարկվել է
13.03.2024 - 28.03.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2216
Տպել27.03.2024
Հետագա տարիներին կարելի է ծրագրում պետական միջոցերի հաշվին ավելացնել անվճար տեղերի քանակը և կրթաթոշակի ստացման հնարավորությունները։
27.03.2024
Կարծում եմ նախագիծը հնարավորություն կտա շատ երիտասարդների չսահմանափակվել միայն մագիստրոսական կրթությամբ և օգտագործել այս հնարավորությունը մեր պետության համար կարևոր մասնագիտությունների ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքներ կատարել։ Բացի այդ որպես առաջարկ կնշեմ, որ միջազգային գործընկերների շրջանակը պետք է ավելի լայն դառնա և մեր ասպիրանտները կարողանան այնպիսի երկրների համալասարաններում շարունակել իրենց հետբուհական կրթությունը ինչպիսիք ճապոնական բարձրագույն ուսումնական հաստատությունները։
26.03.2024
Պետության ներդրած ջանքերը կրթության և գիտության բնագավառում գովելի են։ Նախագիծը մեծ քայլ է գիտություն-կրթություն և հետագայում նաև արտադրություն օղակը լիարժեք դարձնելու համար։ Կարևոր է այն հանգամանքը, որ ԲՏՃՄ բնագավառի դերը բարձրացնելը դարձել է պահի հրամայականը։ Մտահոգեցնող է այս բնագավառի նկատմամաբ հետաքրքրության պակասը ներկայուս։ Սակայան այս նախագիծը մեծ քայլ է նշված ոլորտը գրավիչ դարձնելու համար։ Որպես առաջարկ կներկայացնեմ, որ կարելի է աստիճանաբար գնալ նրան, որ բոլոր մասնագիտություններն էլ ներառվեն, ու գիտությանը մեր երկրի երիտասարդը ավելի մեծ ուշադրություն դարձնի։ Խրախուսելի է նաև հեռակա ուսուցմամբ դիմորդների ուսման վարձի փոխհատուցման տեղերի մեծ թիվը։ Վստահ եմ հետագայում այս թիվը ևս կմեծանա։ Որովհետև մեր խելացի կորիզի մեծ մասը հեռու է ապրում մայրքաղաքից և դժվար կլինի առկա ուսուցում կազմակերպելը այս դեպքում։ Շնորհակալություն նախագծի համար, այն մեծ առաջընթաց է խոստանում։