Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Շրջակա միջավայրի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 24.07.2025 - 08.08.2025

Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին Նախատեսվում է «Սնդիկի  մասին» օրենքի պահանջներին համապատասխան սահմանել սնդիկի արտահանման կարգ, սնդիկի ներմուծման կարգը համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին։
Մնաց {days} օր
0 1531

Քննարկվել է 24.07.2025 - 08.08.2025

ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ         Նախագծով նախատեսվում է  «Սնդիկի մասին» օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝     Օրենքով սահմանված՝ սնդիկի միացություններ եզրույթի բացատրական մասից հանել թվարկվող սնդիկի միացությունների անվանումները,    Օրենքով սնդիկի արտահանման համար նախատեսված շրջակա միջավայրի նախարարության համաձայնության տրամադրումը փոխարինել սնդիկի արտահանման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման գործընթացով՝ ԵՏՀ և ՀՀ էկոնոմիկայի նախ. առաջարկությամբ, ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու համար,    Օրենքով ամրագրել սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց պարտավորությունները՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» և   «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքների  պահանջներին համապատասխան,     Օրենքով արգելել՝ որպես անհատ ձեռնարկատեր չհաշվառված ֆիզիկական անձանց կողմից սնդիկի գործածությունը։
Մնաց {days} օր
0 1309

Քննարկվել է 15.07.2025 - 30.07.2025

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայողի զոհվելու կամ էկոպարեկային ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափը և վճարման կարգը։
Մնաց {days} օր
0 1241

Քննարկվել է 11.07.2025 - 27.07.2025

«Գոտիների և ագլոմերացիաների դասակարգելու մասին» Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը  մոտարկման անհրաժեշտությունից։ Որոշման նախագծով նախատեսվում է․ հանրապետության տարածքը բաժանել 1 ագլոմերացիայի և 5 գոտիների սահմանվում է յուրաքանչյուր գոտու կամ ագլոմերացիայի համար հիմնական աղտոտվածության ցուցանիշները, սահմանվում է յուրաքանչյուր գոտում կամ ագլոմերացիայում մոնիթորինգի իրականացման եղանակը, դիտակայանների քանակն ու տեսակը:
Մնաց {days} օր
0 1652

Քննարկվել է 09.07.2025 - 30.07.2025

«Որպես նվիրատվություն հողամաս ընդունելու և ամրացնելու մասին» Կառավարության որոշման նախագիծ       ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը փոխանցել Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ և Մեծավան գյուղերի վարչական տարածքներում գտնվող N06-039-0172-0074 և N06-074-0374-0049 կադաստրային ծածկագրերով, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման N20032025-06-0013, N19032025-06-0094 վկայականներով 13.84832 հա և 3.464 հա մակերեսներով համայնքային սեփականություն հանդիսացող անտառային հողամասերը, որից հետո կատարել նոր իրավունքի պետական գրանցում և անժամկետ անհատույց օգտագործման (կառավարման) իրավունքով ամրացնել շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
Մնաց {days} օր
0 1493

Քննարկվել է 07.07.2025 - 25.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ       Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն որոշմամբ սահմանվում է անտառի խնամքի և սանիտարական հատումների իրականացման պայմանները, որոնք նպատակաուղղված են անտառի կենսունակության և արտադրողականության բարձրացմանը, սանիտարական վիճակի բարելավմանը, կայունությանը, տնտեսապես արժեքավոր տնկարկների ձևավորմանը և դրանց պահպանության ապահովմանը։ Վերոնշյալ հատումների իրականացման նպատակով տեղի է ունենում հատատեղերի հատկացում, ինչը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշմամբ։       1990-ական թվականներից էներգետիկ ճգնաժամի պատճառով անտառներում իրականցված համատարած հատումների արդյունքում առաջացել են վեգետատիվ ծագման ծառուտներ։ Հայաստանում դեգրադացված վեգետատիվ ծագման ծառուտների միջին տարիքը 30-40 տարեկան է: Այս լայնատերև անտառներում չեն իրականացվում նպատակաուղղված անտառագիտական միջոցառումներ, ինչի հետևանքով այս անտառները բնութագրվում են ծառերի մեծ խտությամբ (30000-40000 ծառ 1 հա-ում) թույլ սաղարթով զարգացած էկոհամակարգ։ Սակայն շատ վայրերում առկա է ապագայի հեռանկարում այդ խաթարված ծառուտները բարձր արտադրողականության անտառի վերափոխման՝ հարուստ կենսաբազմազանությամբ օժտված, բարձր շինափայտի (լավագույն ծառերի օժանդակմամբ) և վառելափայտի ելքով (մրցակից ծառերի հեռացմամբ) անտառներ ստանալու բավականին լավ ներուժ։        Միևնույն ժամանակ Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվում է «Հայաստանում անտառների դիմակայունություն՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր), որը հաստատում է անտառներում վերոնշված իրականությունը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է Կոճղաշիվային ծագման ծառուտների՝ «Ընտրովի արդիականացման միջոցառում»-ը, որը նպատակաուղղված է ծառի տրամագծի աճի օրինաչափ զարգացմանը և բնից գոյացող մեծ ծավալի փայտանյութի ստացմանը, առանց ոստերի՝ հետևելով ծառերի ընտրության մեջ կենսունակության, որակի և տարածաչափական հավասարաչափության սկզբունքներին: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 3-րդ կետի 3-րդ ենթակետի  շրջանակներում։
Մնաց {days} օր
0 1186

Քննարկվել է 01.07.2025 - 01.08.2025

«ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծերի փաթեթը կոչված է ՀՀ-ում ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության ինստիտուտը, որը նախատեսում է կոնկրետ ապրանքների (արտադրանքի) (այսուհետ՝ ԱԸՊ ապրանքներ (արտադրանք)) արտադրողների և ներմուծողների (այսուհետ՝ արտադրողներ) կողմից թափոնների որոշ տեսակների (հատուկ թափոնների) հետագա պարտադիր գործածության ապահովման համակարգ։ Այդ համակարգի արդյունավետ գործառումն ապահովելու համար, ի թիվս այլնի, Նախագծերի փաթեթով առաջարկվել է էարտադրողի պատասխանատվության կազմակերպությունների (այսուհետ՝ ԱՊԿ)  ստեղծում, ֆինանսական միջոցների հավաքագրման ծախսարդյունավետ ու ինքնածախսածածկող տնտեսական մոդել, ԱՊԿ-ի փոխհարաբերությունների կանոնակարգում արտադրողների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների  հետ, ինչպես նաև ԱԸՊ ինստիտուտի գործառումն ապահովող բնապահպանական, ֆինանսական, իրավական ու տեղեկատվական գործիքակազմի։ Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ապահովելու որոշակի տեսակի թափոնների (հատուկ թափոնների) պարտադիր գործածությունը էկոլոգիապես անվտանգ եղանակներով։ Այդպիսի եղանակներ են հատուկ թափոնների տեսակավորված հավաքը (առաջնային տեսակավորում սկզբնաղբյուրում), երկրորդային տեսակավորումը (առաջնային տեսակավորում անցած թափոնի գործարանային տեսակավորում), փոխադրումը պահումը, տեղադրումը, կրկնակի օգտագործումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, հեռացումը և վնասազերծումը, որոնք ունեն նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի, մարդու առողջության և կլիմայի վրա։
Մնաց {days} օր
3 3376

Քննարկվել է 30.06.2025 - 15.07.2025

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ, ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԵՐԻ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների նորմատիվները հաստատված են  2006 թվականի  փետրվարի 2-ի կառավարության N160-Ն որոշմամբ, որը մինչ օրս օդի որակի չափանիշներ սահմանող միակ փաստաթուղթն է: Որոշմամբ սահմանված է 389  քիմիական նյութերի համար կարճաժամկետ (20-30 րոպե) և օրական միջին առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաների (ՄԹԿ) չափանիշներ։ Նախագիծը մոտարկվել է 2024/2881 հրահանգի պահանջներին, որոնք սահմանում են օդի որակի գնահատման համար աղտոտող (վնասակար) նյութերի, մասնավորապես հիմնական վնասակար նյութերի և ծանր մետաղների, մի քանի տարբեր տեսակի ստանդարտներ: Նախագծով սահմանվել են նաև մթնոլորտային օդի աղտոտվածության չափման մեթոդները և ստանդարտացված չափման մեթոդները, չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշները:
Մնաց {days} օր
0 1725

Քննարկվել է 16.06.2025 - 07.07.2025

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կնպաստի մինչ ջրահեռացման համակարգ արտանետելը արտադրական կեղտաջրերի մաքրման գործընթացի պատշաճ իրականացմանը, դրա արդյունքում ջրահեռացման համակարգերի և կեղտաջրերի մաքրման կայանների պահպանությանը, դրանց արդյունավետ կառավարման արդյունքում նաև շրջակա միջավայրի պահպանությանը:
Մնաց {days} օր
0 1637
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: