18.01.2026
դոռֆաոֆֆո
Նախագծի ընդունմամբ շրջակա միջավայրի նախարարությունը կստանա այդ հողամասերի նկատմամբ նախագծով սահմանված գործառույթների իրականացման լիազորություններ, կապահովվի պետությանը վերադարձված պետական սեփականություն հանդիսացող հողամասերում առկա արժեքավոր էկոհամակարգերի պահպանությունը՝ մինչ դրանց չափագրման և սահմանների ճշգրտման աշխատանքների իրականացումը, կարձանագրվեն այդ հողամասերի նախնական սահմանները, որոնք հիմք կհանդիսանան չափագրման և սահմանների ճշգրտման աշխատանքների իրականացման համար: Արդյունքում՝ կապահովվեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով և հարակից այլ օրենքներով սահմանված պահանջները:
Քննարկվել է
16.01.2026 - 09.02.2026
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Բնապահպանություն, Տարածքային կառավարման և զարգացման, Պետական գույքի կառավարում, Կադաստր, Պետական գույքի օգտագործում և սպասարկում
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Կարգավիճակ
Դիտումներ` 1014
Տպել18.01.2026
դոռֆաոֆֆո