Քննարկվել է 28.08.2020 - 12.09.2020 «Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքները այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում այդ ապրանքների արժեքի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում դրանց արժեքի փոխհատուցման կարգը: 0 0 0 8330
Քննարկվել է 28.08.2020 - 12.09.2020 «Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի հաշվառման և ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգերը, կուտակման ժամանակացույցը և նվազագույն ծավալները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի հաշվառման և ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգերը, կուտակման ժամանակացույցը և նվազագույն ծավալները: 1 0 0 8154
Քննարկվել է 20.07.2020 - 04.08.2020 «ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Բազմաբնակարան շենքերի բնակիչներից վերելակները որպես գույքի նոր տեսակի պահպանման, օգտագործման և ծառայության ժամկետը սպառվելու դեպքում նոր վերելակով փոխարինման համար գանձվող պարտադիր վճարման ենթակա գումարները «Կուտակային վերելակային ավանդ»-ի ներդրման պայմաններում, դրանց կառավարման շնորհիվ ստացված եկամուտների հետ միասին այլևս ծառայելու են իրենց հիմնական նպատակին և միաժամանակ համալրելու են պետական բյուջեն, չեն ենթարկվելու կոռուպցիոն ռիսկերի, չեն փոշիանալու և երաշխավորված հետ են վերադարձվելու բնակիչներին արդեն գույքի վերածված նոր վերելակների տեսքով:Ազգաբնակչությունն իր միջոցների հաշվին ապահովում է ինքնաֆինանսավորվող, ինքնածախսածածկվող և ինքնավերարտադրվող կայացած վերելակային տնտեսություն, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանը և տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից,կամ իրենց բյուջեից տարեկան հսկայական ծավալների հասնող լրացուցիչ ֆինանսական ծախսեր չեն կատարի վերելակների պահպանման համար և տնտեսված ֆինանսական միջոցները պետության կողմից կուղղվեն տնտեսության այլ ոլորտների զարգացմանն ու կարիքները հոգալու: Վերելակների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության պահանջները ներդաշնակեցնել Եվրոպական միության (ԵՄ), Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների , այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)՝ միջազգային և միջպետական նորմերին ու չափանիշներին: Վերելակների շահագործման հետ կապված տեխնածին վթարների, դժբախտ դեպքերի և պատահարների նվազեցում, կանխարգելում և բացառում: 1 19 10 10657
Քննարկվել է 14.07.2020 - 29.07.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 848-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում, համաձայն որի նախատեսվում է՝ - Որոշման նախաբանը և դրույթները համապատասխանեցնել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավակարգավորումներին, - աղետից տուժած երկրում փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավման որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, - Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքների կատարման համար արագ արձագանքում իրականացնելու նպատակով, որպես օպերատիվ ռեզերվ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող է ունենալ ՀՀ պետական բյուջեից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին արտարժույթային քարտային հաշվի չափաքանակ (բանկային վճարային քարտով), ինչպես նաև արտարժույթի օպերատիվ ռեզերվը ձևավորել արտարժութային քարտային հաշվի ձևով, և ռեզերվից վճարումներ կատարել միայն բանկային վճարային քարտով, - Որոշման մեջ կատարել նաև մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ: 1 1 0 9250
Քննարկվել է 04.03.2020 - 19.03.2020 «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է սահմանել փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները:Միաժամանակ, ներկայացվող նախագծով, բացի գործող իրավակարգավորումները, առաջարկվում է նաև՝ նկատի ունենալով, որ թվային պատկերով ամենօրյա քողարկող համազգեստը հիմնականում օգտագործվում է ՀՀ զինված ուժերի բանակային ստորաբաժանումներում, Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ծառայողների համար նախատեսել նոր, մուգ կանաչ գույնի համազգեստ, որպես ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի պահանջ, իսկ քողարկող համազգեստը կդառնա փրկարարների համար այլընտրանքային տարբերակ: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումը և ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության ներքին իրավական ակտ, որով կսահմանվեն փրկարարական ծառայողների համազգեստի ձևը, համազգեստ տալու կարգը և օգտագործման ժամկետները: 3 0 0 9940
Քննարկվել է 14.01.2020 - 31.01.2020 ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն կարգով սահմանվում են արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը, պայմանները, դեպքերը և չափերը: 4 0 0 9641
Քննարկվել է 28.11.2019 - 13.12.2019 «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծով կարգավորվում են արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, վաղ վերականգնման և արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացների պատշաճ ապահովումը, արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը հայտարարելու մասին որոշման ընդունման հնարավորությունը, որի բովանդակության մեջ ներառվում է` հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները, հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը, այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ իրավիճակ, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը, կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետները, ինչպես նաև որոշման հրապարակման առանձնահատկությունները: 4 1 1 13487
Քննարկվել է 18.11.2019 - 03.12.2019 ««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ հստակեցնել «Փրկարար ծառայության մասին» օրենքում Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա Փրկարար ծառայության կարգավիճակը, լրացնել Փրկարար ծառայության լիազորությունները, սահմանել Արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ ենթակա կազմակերպություններում առանձին պաշտոններում առանձնահատկություններից ելնելով փրկարար ծառայողների նշանակման հնարավորությունը, սահմանել Փրկարար ծառայությունում հաշմանդամություն ունեցող անձնաց աշխատանքով ապահովման հնարավորությունը, սահմանվել Արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի կառավարման վարչության կողմից Փրկարար ծառայության ծառայողների անձնական գործերի վարման հնարավորությունը, հստակենել և կարգավորել ծառայողների Փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գրանցման հնարավորությունը: 5 21 3 11754
Քննարկվել է 18.11.2019 - 03.12.2019 ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմնամբ վերապահել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված տնտեսվարող սույբկեներին, ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» գրասենյակին վերապահել միայն առանձնապես վտանգավոր օբյեկտների նկատմամբ տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության իրականացման հնարավորությունը, լրացնել Օրենքը նոր հասկացություններով՝ առկա բացերը վերացնելու և համապատասխամ կարգավորումներ նախատեսելու նպատակով, հստակեցնել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման և ռեեստրում գրանցման դադարեցման կարգը, սահմանել տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում համապատասխան ուսուցում անցած փորձագետներին որակավորման վկայականների տրամադրման հարաբերությունները, հստակեցնել Արտակարգ իրավիճակների նախարարության լիազորությունները: 5 39 26 15627