Առողջապահության նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 15.11.2023 - 30.11.2023

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշում մեջ փոփոխություն կատարելը պայմանավորված է «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրի (այսուհետ Ծրագիր) շահառուների բժշկական օգնության և  կազմակերպման, առողջապահության նախարարության և ապահովագրական կազմակերպությունների, ապահովագրական կազմակերպությունների և բժշկական կազմակերպությունների միջև պայմանագրերի կնքման, պայմանագրային գումարների հաշվարկման, շահառուների առողջապահության էլեկտրոնային բազայի ստեղծման և վարման, շահառուների ըստ ապահովագրական կազմակերպությունների բաշխման, շահառուների բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթի գործընթացների կանոնակարգման, հստակեցման և խմբագրական բնույթի այլ փոփոխությունների անհրաժեշտությամբ:
0 2388

Քննարկվել է 10.11.2023 - 25.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը  գույք փոխանցելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարգավորվում է  ԹՈՎՄԱՍՅԱՆ բարեգործական հիմնադրամի անունով ներմուծված և «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով  պետական սեփականությանը փոխանցված գույքը  փոխանցել ՀՀ առողջապահության նախարարությանը, որն էլ սահմանված կարգով անհատույց կտրամադրվի բժշկական հաստատություններին` պացիենտների բուժումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
0 2682

Քննարկվել է 09.11.2023 - 24.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 1170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 թվականի հունիսի 26-ի ՀՕ-237-Ն օրենքով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքում (այսուհետ` Օրենք):  Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդումամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարաել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման մեջ: Նախագծով նախատեսվում է վերանայել և Օրենքին համապատասխանեցնել արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի իրականացման համար տրվող լիցենզիաների շրջանակում լիցենզավորված անձանց` գործունեությունը սկսելու ժամկետը, սահմանվում է ընթացիկ տարվա մինչև վերջին եռամսյակը լիցենզիայով տվյալ տարվա համար հայցված քվոտաները վերանայելու մասով կարգը, ինչպես նաև մի շարք ձևակերպումներ համապատասխանեցվում են Օրենքով սահմանված ձևակերպումներին:
0 2599

Քննարկվել է 09.11.2023 - 24.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ  բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններն ու մասնագիտական դիտարկումներն իրականացնում է Կառավարության որոշմամբ (Կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1795-Ն որոշում) սահմանված փորձագիտական կազմակերպությունը (այսուհետ՝ Փորձագիտական կազմակերպություն): Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 19 հավելվածի 3-րդ կետով սահմանված ձևակերպումը համապատասխանեցնել վերոնշյալ իրավական ակտով սահմանված կարգավորումներին:
0 2648

Քննարկվել է 09.11.2023 - 24.11.2023

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող ՇՄԶ դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի ՀՀ կառավարության կողմից։
0 2444

Քննարկվել է 31.10.2023 - 15.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել ԵԱՏՄ օրենսդրությանը, նվազեցնել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գրավչությունը, ինչը կարող է հանգեցնել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործողների թիվը և նպաստել հանրային առողջության պահպանմանը։
1 2919

Քննարկվել է 18.10.2023 - 02.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԻՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ (ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ) ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանում ձևավորվում է «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ» (կրճատ` ՀԱԱԲԹ)` Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելությունների շրջանակներում տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով:
0 2657

Քննարկվել է 17.10.2023 - 02.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1080-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակը Էլեկտրոնային դեղատոմսի ներդրումն է, ինչը կբերի բժշկական կազմակերպություններում ավելորդ հերթերից խուսափման, բնակչության իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման:
0 3214

Քննարկվել է 12.10.2023 - 27.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 2129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշման փոփոխության կարգավորման նպատակն է  պատվաստումների ազգային օրացույցում փոփոխությունների իրականացումը, մասնավորապես՝ ջրծաղկի և COVID-19-ի դեմ պատվաստումների ներդրումը, ինչպես նաև վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումների իրականացման սխեմայի փոփոխությունը, որը կնպաստի վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը: 
0 3109