Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.01.2018 - 12.02.2018

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագիր Նախագծի նպատակն է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշումը լրացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի իրականացման կարգով, որը բխում է ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-225-Ն օրենքի պահանջից:
9 25562

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.01.2018 - 08.02.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու և սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար նույնականացման քարտ ունենալու պարտադիր պայմանը կիրառել 2018թ. մայիսի 1-ից:
0 8432

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.01.2018 - 07.02.2018

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդրին լուծում տալն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2013 թվականի հունվար ամսից առկա է եկամտային հարկի անձնավորված հաշվառում, նպատակահարմար է պահանջվող տեղեկատվությունը ստանալ հարկային մարմնի կողմից վարվող անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից:   Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնդրո առարկա դրույթից հանել աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը: Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում կկրճատվի աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:      
0 9358

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.11.2017 - 27.11.2017

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը քվոտայի համակարգի առավել նպատակային և արդյունավետ ներդրման ու գործարկման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովումն է:
0 9358

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.11.2017 - 27.11.2017

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի N 827-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի N 827-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է մինչև 2019թ. հունվարի 1-ը երկարացնել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կասեցման ժամկետը:
0 8740

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.11.2017 - 24.11.2017

«ՀՀ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ   «ՀՀ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հասկացությունները, նրանց հաշվառման և հաշվառումից հանելու հիմքերը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակները և հիմնական սկզբունքները,  կարգավորվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սոցիալական պաշտպանության հետ կապված հարաբերությունները:
3 10839

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.11.2017 - 24.11.2017

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են երեխայի իրավունքները և օրենսդրական երաշխիքները, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները, սկզբունքները, կարգավորվում են երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության, երեխայի իրավունքների իրականացման, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված այլ հարաբերություններ: Օրենքի նախագծի նպատակն է՝ երեխայի իրավունքների իրականացման, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև երեխայի բարեկեցությանը, նրա անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացմանը միտված բարենպաստ պայմանների ստեղծման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավական հիմքերի ամրագրումը, երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության արդյունավետության համար անհրաժեշտ երաշխիքների սահմանումը:    
39 19693

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.10.2017 - 08.11.2017

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների պարզեցում, աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարման նոր ճկուն հիմքերի ապահովում՝ հատկապես գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի առանձին դրույթներին ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների համապատասխանեցում: Մասնավորապես՝ օրինագծով ներկայացված փոփոխություններն ուղղված են փոքր բիզնեսով զբաղվող գործատուների համար ներքին իրավական ակտերի, այդ թվում՝ ներքին կարգապահական կանոններ ընդունելու պահանջի վերացմանը, օրենսգրքով սահմանված բացառիկ դեպքերում գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքի հնարավորությունից բացի, կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանք կիրառելու հնարավորության նախատեսմանը, գործադուլին վերաբերող օրենսգրքի առանձին կարգավորումները ԱՄԿ N 87 կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցմանը, առանձին կազմակերպություններում գործադուլ անելու ընթացքում ապահովման ենթակա նվազագույն պահանջների սահմանման համար սոցիալական գործընկերների մասնակցության հնարավորության ամրագրմանը, արտաժամյա, գիշերային, ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների համար հավելումների նվազագույն շեմի վերացմանը և հավելումների չափերի սահմանումը կողմերին վերապահելուն, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում առկա մի շարք խնդիրների լուծմանը: Առաջարկված օրենսդրական կարգավորումները քաղաքացիների և բիզնեսի համար առաջարկելու են աշխատանքային հարաբերությունների մի միջավայր, որտեղ հնարավոր է դառալու կողմերի համագործակցությամբ սոցիալական և տնտեսական խնդիրների շուրջ արդյունավետ և փոխշահավետ որոշումների կայացումը:  
19 18526

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.10.2017 - 07.11.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է պետական ծառայողների պարգևատրման կարգի իրավակիրառական պրակտիկայում առաջ եկած խնդիրները կարգավորելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2011թ. հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշմամբ սահմանված պարգևատրման կարգը՝ ՀՀ կառավարության 2017թ. սեպտեմբերի 22-ի N 1145-Ա որոշմամբ հավանության արժանացած և ՀՀ ԱԺ ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 10-րդ հոդվածի խմբագրված դրույթներին համապատասխանեցնելու նպատակով: 
0 9269