Լրամշակման փուլում է
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
3 - Դեմ
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփխոություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի ուժի մեջ է մտել 18.07.2019թ. ընդունմամբ:
Վերը նշված օրենսդրական փոփոխություններին համապատասխան` ներկայացվող նախագծով առաջարկվում է հստակեցնել`
- Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5.2-րդ և 5.3-րդ կետերով սահմանված հիմքերով հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածում հաշվառվող ժամանակահատվածները նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերություն,
- Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով կենսաթոշակ նշանակելու պահին դատախազի կամ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձը 01.07.2014թ. դրությամբ չի ունեցել 20 տարվա մասնագիտական ստաժ մինչև 2019 թվականի հուլիսի 18-ը մինչև խնդրո առարկա օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակները օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով վերահաշվարկելու կարգը նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետի «է» պարբերություն,
- Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակ նշանակելիս հաշվարկային աշխատավարձ հաշվարկելու կարգը նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետ:
Նախագծում լուծում է տրվել նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների, ինչպես նաև անդրադարձ է կատարվել մի շարք այլ օրենսդրական փոփոխությունների:
Առաջարկվում է հստակեցնել նաև, որ.
1 եթե օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հիմքերով կենսաթոշակը նշանակվել է մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը և այդ օրվա դրությամբ անձը կատարել է գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք, ապա նրա կենսաթոշակը շարունակում է վճարվել և այս դեպքում կենսաթոշակ ստնալու իրավունքը կարող է դադարեցվել անձի` 2018 թվականի ապրիլի 9-ից հետո հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում,
2 օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը աշխատելու հիմքով դադարեցնելու դեպքում աշխատանքից զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս կենսաթոշակի չափը վերահաշվարկելու կարգը:
Վերը նշվածից բացի,Նախագծով առաջարկվում է կատարել նաև խմբագրական բնույթի փոփոխություններ:
-
Քննարկվել է
25.11.2019 - 11.12.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 6892
Տպել