Լրամշակման փուլում է Քննարկվել է 30.03.2020 - 14.04.2020 Ծ Ր Ա Գ Ր Ե Ր ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ 2020-2023 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ___________ 2020 թվականի N ____ -Լ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2020-2023 ԹԹ. ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հաստատել երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը՝ համաձայն հավելվածի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում. համագործակցելով Կենտրոնական բանկի հետ, Կառավարության հաստատմանը ներկայացնել Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը. առաջարկություններ ներկայացնել Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի կիրարկումն ապահովող ծրագրային ապահովության (համապատասխան տեղեկատվական ենթակառուցվածքի) ստեղծման վերաբերյալ։ 5 0 1 41955
Լրամշակման փուլում է Քննարկվել է 26.03.2020 - 10.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 962-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է հանրային և պետական կառավարման գործընթացների թվայնացման ընդհանուր ռազմավարությունից, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառման գործընթացը թափանցիկ և վերահսկելի դարձնելու, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների միասնական և համապարփակ վիճակագրության որակը բարելավելու, ինչպես նաև երեխայի այլընտրանքային խնամքի, այդ թվում՝ որդեգրման գործընթացում հնարավոր ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությունից՝ գործընթացքում առանցքային դարձնելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգի դերը։ 4 1 0 6564
Լրամշակման փուլում է Քննարկվել է 26.03.2020 - 10.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 492-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության իրավակիրառական պրակտիկան բացահայտել է երեխաների համար՝ որպես տարբեր ռիսկերի, այդ թվում շահագործման ենթարկվելու ռիսկի նկատմամբ առավել խոցելի խումբ, ուղղորդման հստակ մեխանիզմի բացակայությունը և դրա սահմանման անհրաժեշտությունը: Զոհերի նույնացումը և աջակցության տրամադրումը ուղղորդման բաղկացուցիչ փուլերից են և տրամաբանորեն պետք է ներառված լինեն ՀՀ կառավարության 05.05.2016թ. N492-Ն որոշմամբ սահմանված կարգում: Ուղղորդման ընթացակարգի նպատակն է ամրապնդել միջգերատեսչական կապերը ուղղորդման մասնակիցների միջև: Նախագծով առաջարկված փոփոխությունները ոչ միայն կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտի և հարակից ոլորտների օրենսդրության և օրենքների առավել արդյունավետ կիրառմանը, այլ և կսահմանեն թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանության արագ և արդյունավետ արձագանքման մեխանիզմ: Նախագծում առաջարկված փոփոխությունները կնպաստեն թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման մեխանիզմի ձևավորմանը, հիմնական դերակատարների միջև գործակցային կապերի ստեղծմանը և միջգերատեսչական համագործակցության զարգացման միջոցով անչափահասների շրջանում թրաֆիքինգի դեպքերի կանխարգելմանը, ինչպես նաև երեխաների աջակցությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետ կազմակերպմանը և վերահսկմանը: Նախագիծը կընդլայնի և կամրապնդի տարբեր մարմինների և կազմակերպությունների միջև գործակցության շրջանակը, կսահմանի գործողությունների հաջորդականությունը, կնպաստի ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և, որպես վերջնական արդյունք, երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համակրգի հզորացմանը: 3 0 0 6295
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.03.2020 - 31.03.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության կողմից երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը պայմանավորված է շարունակվող բարեփոխումներով, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմամբ, ինչը ենթադրում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների՝ շուրջօրյա հաստատություններ մուտքի կանխարգելում, երեխաների ապաինստիտուցիոնալացում, այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացում և ընդլայնում, ինչպես նաև ընտանիքի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովում, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում խնամվող երեխաների կյանքի որակի բարելավում և նրանց ներառումը հասարակություն, երեխաների և դեռահասների առողջության և սնուցման կարգավիճակի բարելավում՝ առողջ աճի և զարգացման ապահովմամբ, երեխաների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցմամբ, երեխաների համար դիմակայուն միջավայրի ստեղծման նպատակով աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված քաղաքականության իրականացմամբ, վերահսկման և գնահատման նպատակային գործընթացների ապահովմամբ, յուրաքանչյուր երեխայի նախասիրություններին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն և մասնագիտական կողմնորոշում ստանալու ապահովմամբ, մշակութային արժեքներին հաղորդակցման, մշակութային կյանքին մասնակցության և ստեղծագործական գործունեության իրականացմամբ, անչափահասներին ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ և հանցագործություններ կատարած անչափահասների թվի նվազեցմամբ: 2 3 0 6547
Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.03.2020 - 30.03.2020 «Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներից (այսուհետ՝ Կոնվենցիա), որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության ԱԺ կողմից և ուժի մեջ մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ից: Նախագծի մշակման պահանջը սահմանված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1292-Լ որոշման 2-րդ հավելվածի 1.4 կետով: Ներկայացվող նախագծով սահմանված են այն հիմնական ուղղությունները և միջոցառումները, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու, համայնքում ապրելու և հասարակության մեջ ներառվելու իրավունքն իրացնելուն: Միջոցառումների ծրագիրը նախադրյալներ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց առանց խտրականության և լիարժեքորեն օգտվելու մարդու հիմնարար ազատություններից և իրավունքներից: Հաշմանդամություն ունեցող, այդ թվում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձինք, երեխաները, կանայք և աղջիկները պետք է հնարավորություն ունենան ակտիվորեն ներառվելու համայնքային կյանք, ապրեն ընտանիքի և հասարակական կյանքի լիարժեք անդամ լինելու զգացումը, մասնակցեն մշակույթի, սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացման առաջընթացին: Այս համատեքստում, նախատեսվում է իրականացնել ապաինստիտուցիոնալացման գործընթաց, զուգընթաց ստեղծելով համայնքահենք ծառայություններ՝ համայնքային փոքր տներ, սատարող բնակարաններ, անձնական օգնական, տնային խնամք, զբաղվածության ապահովման ցերեկային կենտրոններ: Գործընթացը սահուն կազմակերպելու համար նախատեսվում են նաև իրազեկման աշխատանքներ, կադրերի վերապատրաստում և այլն: 2 2 1 8352
Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.03.2020 - 30.03.2020 «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայացվող նախագծերի նպատակը ժամանակավոր անաշխատունակության նպաստի, մայրության նպաստի (այդ թվում չաշխատող անձի), մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) համակարգերին առնչվող` հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխություններից բխող նոր կարգավորումներ սահմանելն է: 0 1 0 11028
Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.03.2020 - 30.03.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն` վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով մի կողմից աջակցել ՀՀ-ում իրականացվող լայնածավալ անտառապատման և անտառավերականգնման աշխատանքներին, մյուս կողմից` ժամանակավոր աշխատանքով ապահովել ՀՀ մարզերում բնակվող գործազուրկներին, նվազագույն ամսական աշխատավարձի չափի փոփոխությամբ պայմանավորված` սահմանել աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման առավելագույն նոր չափեր: 5 0 2 5942
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.03.2020 - 27.03.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմամբ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ: Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումը` խնդրո առարկա դրույթի նոր խմբագրությամբ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս նրա հետ միևնույն հորից կամ միևնույն մորից սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի համահայր քույրերը, եղբայրները կամ համամայր քույրերը, եղբայրները) հաշվի են առնվում միևնույն պայմաններին բավարարելու դեպքում: Իրավական ակտի կիրառման արդյունքում ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշումը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմանը: 0 0 0 5817
Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.03.2020 - 25.03.2020 ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը: «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի համաձայն` դատական կարգադրիչների ծառայությունից ազատվածների կենսաթոշակային ապահովության նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված դրույթները: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի հարկադիր կատարողն ունի զինվորական կենսաթոշակի իրավունք: Վերը նշված իրավակարգավորումների արդյունքում դատական կարգադրիչներին վերապահվել է զինվորական կենսաթոշակի իրավունք՝ չնայած այն հանգամանքին, որ դատական կարգադրիչները չեն հանդիսանում զինծառայողներ կամ նրանց հավասարեցված անձ, իսկ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը չի հաշվառվում զինվորական ծառայության ստաժում: Նախագիծն ընդունվելու դեպքում դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովությունն կիրականացվի ընդհանուր հիմունքներով, այսինքն, նրանց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կնշանակվի աշխատանքային կենսաթոշակ: 10 0 0 6442