Էկոնոմիկայի նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝ գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ գիտելիքի և հմտությունների հզորացում, գյուղատնտեսական արտադրության դիմակայության բարձրացում կլիմայի փոփոխության, հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ, կլիմայի փոփոխության և հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ գյուղատնտեսությանը և տնտեսվարողներին հասցվող վնասների մեղմում։
0 3834

Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշմամբ սահմանված թույլատվական փաստաթղթի ստացման և ներկայացման գործընթացի իրականացումը՝ համացանցային կայք էջում հասանելի /www.trade.gov.am/ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)»  համակարգի միջոցով, որը կստեղծի առավել հարմարավետ պայմաններ տնտեսվարողների համար:  Միաժամանակ, արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով խոշոր եղջերավոր կենդանիների տեղաշարժի, կենդանական ծագման մթերքի վերահսկումը և հետագծելիության բարելավումը, ինչպես նաև խթանիչ ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա՝  հանրապետությունում զարգացնելով խոշոր եղջերավոր կենդանիների մսատու և կաթնատու ուղղությունները՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։
0 2936

Քննարկվել է 25.10.2022 - 09.11.2022

«Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ինչպես նախորդ տասնամյակում, այնպես էլ ներկայումս մեծ կարևորություն է տրվում դեղագործության ոլորտի զարգացմանը: Ոլորտն ունի ռազմավարական կարևոր նշանակություն, քանի որ այն ուղղակիորեն կապված է բնակչության առողջության պահպանման և պետական անվտանգության ապահովման հետ: Դեղագործությունը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1902-Լ որոշմամբ հաստատվել է որպես արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներից մեկը: Դեղագործությունը Հայաստանի արտահանման եզակի ոլորտներից է, որը գրանցել է արտահանման աճ գլոբալ ֆինանսական ճգնաժամի տարիներին: Ներկայումս արտահանման ընդլայնման տեսանկյունից նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև ԵԱՏՄ անդամակցությունը և մուտքը ԵԱՏՄ միասնական շուկա: 2021 թվականին դեղերի արտադրության ծավալների աճը 2011թ-ի համեմատությամբ կազմել է 178,6%, իսկ արտահանման ծավալների աճը՝ 103,6%: Դեղագործական արդյունաբերության ոլորտը Հայաստանում կարելի է որակել որպես կայուն զարգացող, սակայն Հայաստանի Հանրապետության դեղագործական ընկերությունները զգալի ներդրումներ պետք է իրականացնեն արտադրական տարածքները և սարքավորումները կատարելագործելու, արտադրողականության բարձրացման,  ինչպես նաև զարգացման նոր ուղղություններ հիմնելու ուղղությամբ։ Ոլորտի զարգացման կարևոր նախապայման է նաև արտահանման ներուժի զարգացումը, այդ թվում արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Ոլորտի զարգացման հնարավորությունների շարքում կարելի է դասել նաև նոր դեղերի արտադրության կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա որոշակիորեն իրականացնել ներմուծման փոխարինում տեղական շուկայում, և օգտագործել տեղական գիտական մշակումները՝ թողարկելով նոր դեղեր արտահանման համար։ Ոլորտի զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա նաև պետական աջակցության տրամադրումը։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է դեղագործական արդյունաբերության ճյուղի զարգացման նոր ռազմավարական մոտեցումների ընդունումը և դրա իրագործումը։
6 3808

Քննարկվել է 21.10.2022 - 10.11.2022

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 52-րդ հոդվածի պահանջի դրույթով, որի համաձայն ԵԱՏՄ անդամ պետություններին չի թույլատրվում իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի թիվ 526 որոշում): Միաժամանակ, համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի (2-րդ հավելվածի 50-րդ կետ) միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները գործում են մինչև համապատասխան ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելը: Այս համատեքստում՝ ներկայումս ԵԱՏՄ շրջանակներում արդեն իսկ մշակվել են որոշ այն արտադրանքի համար պարտադիր պահանջեր սահմանող իրավական ակտերի նախագծեր, որոնց համար համապատասխանաբար ՀՀ գործող տեխնիկական կանոնակարգերի վերանայման անհրաժեշտությունը այլևս բացակայում է, քանի որ վերջիններս կարող են ուժը կորցրած ճանաչվել։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա փուլում ԵԱՏՄ անդամ որոշ պետությունների նկատմամբ կիրառվում են տնտեսական պատժամիջոցներ և անկանխատեսելի է արդեն իսկ մշակված տեխնիկական կանոնակարգերի նախագծերի ընդունման հետագա ընթացքը՝ պայմանավորված ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծման բարդություններով, նպատակահարմար ենք գտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշմամբ նախատեսված իրավական ակտերի վերանայման ժամկետները երկարաձգել։
0 3045

Քննարկվել է 18.10.2022 - 02.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ սննդամթերքի անվտանգության ոլորտում գործող մի շարք որոշումներում կամրագրվեն լիազորող նորմերը և Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում այլևս չեն լինի խնդրահարույց:
0 3078

Քննարկվել է 12.10.2022 - 27.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծի ընդունմամբ սննդամթերքի անվտանգության ոլորտում գործող մի շարք որոշումներում կամրագրվեն լիազորող նորմերը և Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում այլևս չեն լինի խնդրահարույց:
0 3253

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 07.10.2022 - 23.10.2022

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2-րդ գլխի և  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2022 թվականի  օգոստոսի 16-ի  N 118 որոշման 3-րդ կետի ապահովում, գործարար միջավայրի բարելավում:
0 2608

Քննարկվել է 05.10.2022 - 20.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք  որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կամրագրվի մեկ իրավական կարգավորում և այլևս իրավական առումով խնդրահարույց հարցեր չեն լինի:
0 3158