Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 762-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ներդրումների հաշվին մինչև 2028 թվականի դեկտեմբեր ամսի ավարտը Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 50 հա հողամասի վրա կառուցել կիսափակ ջերմատնային համալիր, որը հնարավորություն կտա ստեղծելու ավելի քան 700 մշտական աշխատատեղ և ընդլայնել ջերմոցային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։

  • Քննարկվել է

    02.07.2024 - 17.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2268

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

04.07.2024

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Դեմ ենք օրինագծին այն պատճառով, որ, ըստ մեր կարծիքի, ի սկզբանե Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 762-Ա որոշումը կրել է կոռուպցիոն բնույթ: Այդ որոշմանը կառավարության նիստում հատկապես դեմ է եղել ՀՀ այն ժամանակվա ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանը, ով իրավացիորեն նշել էր, որ Սպայկա ընկերությանը առանց հիմնավորման նվիրաբերվում են 130 մլն դրամի հողեր, դրա դիմաց ստացվող անհասկանալի օգուտների դիմաց: Չգիտես ինչ հիմնավորմամբ և/կամ շահագրգռությամբ այդ որոշման ընդունմանը ակտիվորեն աջակցում էին ՀՀ 1-ին փոխվարչապետ Ա.Միրզոյանը և փոխվարչապետ Տ.Ավինյանը: Այդ որոշման կոռուպցիոն բնույթին է անդրադարձել նաև Հետք թերթը. https://hetq.am/hy/article/93145: Ավելին, սույն օրինագծի հիմնավորման մեջ նույնպես հղում է կատարվում «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ի և Սպայկա ընկերությունների կոռուպցիոն գործունեությանը: Մենք գտնում ենք, որ քննարկվող որոշմամբ փորձ է կատարվում կոռուպցիոն գործարքը նշած ընկերությունների հետ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ նախկին նախագահ Ռ.Քոչարյանի ընտանիքի հետ, օրինականացնել: Մեր կարծիքով սա նախկկին իշխանությունների հետ կոռուպցիոն համակարգված կոռուպցիայի օրինակ է, ինչը հակասում է 2018 թ. թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արժեքներին և այդ ժամանակ ՀՀ հպարտ քաղաքացիներին տրված խոստումներին: Այս պարագայում առաջարկում ենք առոչինչ համարել ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 762-Ա որոշումը, դրա արդյունքում իրականացված գործարքները և Երևանի համայնքապատկան հողերը վերադարձնել Երևանին, ՀՀ և Երևանի քաղաքապետարանի կրած վնասների վերաբերյալ իրականացնել հետաքննություն և դատավարություն:

Արտակ Պողոսյան

03.07.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը զուրկ է որևէ հիմնավորումից և նման ձևով որոշման ընդունումը պետք ներկայացված լինի ազդեցության գնահատման առկայության դեպքում։ Մասնավորապես, նվիրաբերության տրված հողատարածքի որևէ փոփոխություն չի կատարվել, իսկ ներդրումների ծավալը կրճատվել է 4 /չորս/ անգամ։ Նախնական ներդրումները կազմում են 88 մլն ԱՄՆ դոլար, առաջարկվող ներդրումները կազմում են 20 մլն ԱՄՆ դոլար։ Լուրջ վերահսկողության կարիք ունի նման ծրագրերը։

Տեսնել ավելին