Քննարկվել է 30.08.2023 - 18.09.2023 «Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032 թվականների ծրագիրը և դրանից բխող 2023-2032 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ծրագրի իրականացումը նպաստելու է գինեգործության և խաղողագործոթյան, գինու զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև ներքին և արտաքին շուկաներում հետևյալ արդյունքներին. 1) Գինեմետ խաղողի այգետարածքների մակերեսների մեծացում՝ հասցնելով շուրջ 10,200 հա-ի: 2) Գինու արտադրության ծավալների աճ՝ 5 անգամ կամ տարեկան՝ 67 մլն լիտր: 3) Արտադրված գինու 90%-ից ոչ պակասի իրացումը սպառման շուկաներում (ներքին և արտահանման)՝ 2023-2032 թվականներին հասնելով 1,4 մլրդ ԱՄՆ դոլարի: 4) Հայակական գինու արտահանման ծավալների աճ մինչև 1,018 մլրդ, իսկ ներքին շուկայում մինչև 770 մլն ԱՄՆ դոլար՝ մինչև 2032 թվականը: 5) Գինեգործական արտադրանքի որակի հսկման մեխանիզմների մշակում և կիրարկում: 6) Խաղողի տեղածին սորտերի պահպանում, տեղական պայմաններին հարմար նոր արդյունավետ սորտերի ապահովում, ֆիլոքսերադիմացկուն և վիրուսազերծ հավաստագրված տնկանյութի ապահովում: 7) Հայկական գինու ճանաչելիության բարձրացում և առաջմղում միջազգային շուկայում, թիրախային շուկաների ընդլայնում և դիվերսիֆիկացում: 8) Հայաստանի գինու զբոսաշրջային գրավչության բարձրացում՝ Հարավային Կովկասում, որպես առաջատար դիրքավորում, գինու զբոսաշրջիկների ավելացում: 9) Գինու սպառման խթանում ներքին շուկայում, մեկ շնչի հաշվով սպառման ծավալների ավելացում մինչև 10 լիտր: 10) Հիմնել Հայկական գինու ապրանքանիշի դեսպանի ինստիտուտ և ապահովել գործունեությունը թիրախային շուկաներում (ՄԹ, ԱՄՆ, ՌԴ, Կանադա): 11) Մինչև 2032 թվականն ունենալ առնվազն երեք գինու զբոսաշրջային ուղղություն (գինուղի): 21 7 1 4380
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 29.08.2023 - 14.09.2023 «Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N1077-Ն որոշմամբ սահմանվել էր արտահանման ժամանակավոր արգելք՝ /6 ամիս / Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա, որի գործողությունը կավարտվի 2023 թվականի դեկտեմբերի 31-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է երկարաձգել արտահանման արգելքը։ 3 35 1 2297
Քննարկվել է 28.08.2023 - 18.09.2023 «Հայաստանի Հանրապետությունում գոմաղբի, թռչնաղբի պահեստավորմանը, տեղափոխմանը, վերամշակմանը և վարակազերծմանը ներկայացվող պահանջները» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն գոմաղբի, թռչնաղբի հետագա օգտագործմանը ներկայացվող մի շարք պահանջներ, վերջինիս կիրառման դեպքում այն գյուղատնտեսության համար կդառնա օգտակար արտադրանք և նվազագույնին կհասցվի շրջակա միջավայրի աղտոտումը, իսկ ազգաբնակչության շրջանում՝ վարակիչ և պարազիտային հիվանդությունների տարածումը։ Միաժամանակ նախագծի ընդունմամբ խոշոր տնտեսվարողները, մասնավորապես թռչնաֆաբրիկաներին հնարավորություն կընձեռնվի թռչնաղբից ստանալ օրգանական պարարտանյութ՝ «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի համաձայն։ 4 1 0 3283
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 24.08.2023 - 10.09.2023 Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N185-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակը Որոշման նախաբանում բացակայող՝ Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող լիազորող նորմերի նախատեսումը, որի ադյունքում ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում, ինչպես նաև սահմանվում են պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննության անցկացման և փորձաքննության ակտի ստացման կարգավորումները։ 2 8 0 2193
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 08.08.2023 - 23.08.2023 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Բուհ) Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին` իրենց համախառն եկամտի մինչև 2.5%-ի չափով հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին և միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել շահութահարկով հարկման բազայից: Նույն մոտեցումը առաջարկվում է կիրառել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով: Առաջարկվում է նաև հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին և միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները ազատել ԱԱՀ-ից: Առաջարկի համար որպես հիմք ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, որը փաստում է, որ բազմաթիվ երկրներ առավել նպաստավոր պայմաններ են ստեղծել նվիրատվությունների համար, քան Հայաստանը: 237 1 4 3464
Քննարկվել է 03.08.2023 - 18.08.2023 «ԿԱՆԱՉ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է հաստատել կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարությունը։ Նախագծով նախատեսվում է նաև կանաչ տնտեսության անցման ընդհանրական և ոլորտային գործողությունների շրջանակի սահմանում, որի իրականացումը կստեղծի զարգացման ու աճի նոր հնարավորություններ։ Նախագիծը նպատակ ունի կանաչ տնտեսության խթանման ճանապարհով նպաստել ցածր ածխածնային հետագծով տնտեսական զարգացմանը։ 5 1 1 2774
Քննարկվել է 28.07.2023 - 12.08.2023 ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԾ, ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿԱՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՍՊԱՆԴԻ (ՀԱՐԿԱԴԻՐ ՄՈՐԹԻ) ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱԴԻՐ ՄՈՐԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ N 82-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի նպատակն է սահմանել կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման իրավակարգավորումը, որը հնարավորություն կընձեռնի հետագայում գնահատել և կառավարել հնարավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը։ Նախագծով նախատեսված է կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգի հանձնաժողովի կազմը համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2–րդ մասի պահանջներին: 3 2 8 3475
Քննարկվել է 13.07.2023 - 28.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման շնորհիվ ակնկալվում են ներքոհիշյալ արդյունքները. 1. տավարի կաթնային և կաթնամսային ուղղության դասական ցեղերի գենոֆոնդի օգտագործման շնորհիվ կովերի միջին կաթնատվությունը կբարձրացնա գրեթե 20%-ով՝ հասնելով շուրջ 3000 կգ-ի կամ տարեկան լրացուցիչ կարտադրվի առնվազն 130 հազար տոննա կաթ, 2. հանրապետության տարբեր տարածաշրջանների բնակլիմայական և տնտեսական ներուժի լիարժեք օգտագործման հետևանքով տարեկան հավելյալ կարտադրվի 4000 տոննա տավարի, 2000 տոննա խոզի և 1000 տոննա ոչխարի միս, 3. հանրապետությունում կներդրվի գյուղատնտեսական կենդանիների ապահովագրման գործառույթը, որի շնորհիվ վարկեր ստանալու առումով էականորեն կընդլայնվեն գյուղական ազգաբնակչության հնարավորությունները, 4. կբարձրանա տեղական արտադրության կենդանական ծագման մթերքների որակական հատկանիշները և մրցունակության մակարդակը։ 4 5 12 3725
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.07.2023 - 27.07.2023 «Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2024-2028թթ․ ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը ներկայացվում է ի կատարումն ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «10.2 Հայաստանի զբոսաշրջության 2022-2030թթ․ ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում և իրագործում» միջոցառման։ Նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջության զարգացման տեսլականը, հիմնական գերակայությունները, որոնք հիմք կհանդիսանան հետագա ռազմավարական ծրագրերի և համապատասխան միջոցառումների մշակման համար։ Առաջարկվում է նաև գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության։ 5 7 4 3989