Քննարկվել է 15.09.2023 - 01.10.2023 «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք) սահմանում է ֆինանսական համահարթեցման հասկացությունը, սկզբունքները, համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների (այսուհետ` դոտացիաներ) հաշվարկման և հատկացման կարգերը: Համաձայն Օրենքի ֆինանսական համահարթեցման սկզբունքներն են՝ 1) համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա անհամաչափության մեղմացումը.2) պետական բյուջեից համայնքներին տրամադրվող դոտացիաների անհատույց և ոչ նպատակային լինելը.3) համայնքների լիազորությունների իրականացման և ֆինանսական միջոցների օգտագործմանազատության և ինքնուրույնության պահպանումը.4) պետական բյուջեից տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարի նվազագույն չափի` օրենքովսահմանումը.5) ըստ առանձին համայնքների` սույն օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից համայնքներինտրամադրող դոտացիաների գումարների՝ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատումը: 14 2 0 2478
Քննարկվել է 07.09.2023 - 23.09.2023 «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշումը, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ներկայումս աջակցություն է ստանում սահմանամերձ 23 համայնքների 82 բնկավայրեր։ Սոցիալական աջակցության ծրագիրը գործում է 2015 թվականից և օրենքի գործողության ժամկետը երկու անգամ երկարաձգվել է։ Համաձայն գործող օրենքի ժամկետը ավարտվում է 2024 թվականի հունվարի 1-ից։ Նախագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել գործող օրենքի ժամկետը, ինչը հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին շարունակելու ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, ինչպես նաև օգտվել ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից։ 6 0 0 2397
Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.08.2023 - 14.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՀԷԿ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից և ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշմամբ նշված ՀՀ Վայոց ձորի մարզ, Ջերմուկ համայնք, ք. Ջերմուկում գրանցված «Մուշեղ ՀԷԿ» ՍՊԸ-ի օտարման: Համաշխարհային բանկի ներդրումներով Հայաստանի տարածքային հիմնադրամի կողմից Ջերմուկի ջրվեժի տարածքում իրականացվում է զբոսաշրջային լավագույն այցելավայրի ստեղծում, որի արդյունքում վերականգնվելու են Ջրվեժի մոտեցման ճանապարհը և ճեմուղիները, վերակառուցվելու են ջրվեժին կից կամրջակը, կառուցվելու է լուսավորության ցանցը, և այդ պարագայում Ջերմուկի ՀԷԿ-ի անշուք տեսքով շինությունը չի համապատասխանելու Ջերմուկ համայնքի բարեկարգված զբոսաշրջային գոտուն։ Որոշմամբ նախատեսվում է Ջերմուկի ՀԷԿ-ը օտարել Ջերմուկի համայնքապետարանին՝ զբոսաշրջության նպատակներով օգտագործելու համար բարեկարգելու և զբոսաշրջիկներին էլեկտրաէներգիա արտադրության գործընթացը ցուցադրելու հնարավորություն ստեղծելու համար: 3 1 0 2023
Քննարկվել է 29.08.2023 - 13.09.2023 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Շիրակի մարզում գործող բժշկական հաստատությունների գործունեության համար կստեղծի հնարավորինս նպաստավոր պայմաններ, ինչպես նաև հնարավորություն կստեղծի երկու կառույցների ինչպես շենքային պայմանները, այնպես էլ տեխնիկական այլ հզորությունները, մասնավորապես՝ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թթվածնային կայանը, կաթսայատունը, էլեկտրաէներգիայի սնուցման առանձին տրանսֆորմատորային կայանը և 450 կիլովատ հզորությամբ գեներատորն օգտագործել առավել օպտիմալ և ծախսարդյունավետ։ 4 3 0 2041
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.08.2023 - 12.09.2023 «Հայաստանի ճանապարհների անվտանգության ազգային ռազմավարությունը և հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունից բխող 2023-2027 թվականների գործողությունների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության նախագիծը բխում է բոլոր երկրների կողմից ընդունված «Ճանապարհային անվտանգության երրորդ գլոբալ նախարարական համաժողով։ Գլոբալ նպատակների ձեռքբերում 2030» 2020 թվականի փետրվարի 20-ի Ստոկհոլմի հռչակագրի կատարման պահանջից։ Համաժողովի ընթացքում կոչ է արվել ստեղծել համընդհանուր նոր թիրախ, որը ընդունվել այն է՝ մինչև 2030 թվականը ավտոճանապարհային վթարների և մահերի թիվը նվազեցնել 50%-ով։ 3 2 1 3518
Քննարկվել է 26.08.2023 - 10.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պատշաճ պահպանումն ու սպասարկումը ապահովելու նպատակով, կհստակեցվեն միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվանումները, դրանց նշանակությունը և երկարությունները, ինչպես նաև կավելացվեն նոր ճանապարհներ։ 4 1 0 1857
Քննարկվել է 22.08.2023 - 08.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1 4 1 1890
Լրամշակման փուլում է Քննարկվել է 17.08.2023 - 02.09.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) կարգավորումները նպատակ ունեն սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պայմանագրի օրինակելի ձևը, որը ներկայիս դրությամբ սահմանված չէ, ինչպես նաև Նախագիծը միտված է վերացնել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն որոշման թիվ 1-ին և թիվ 2-րդ հավելվածներով սահմանված պայմանագրերում առկա անհամապատասխանությունները գործող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին: 1 3 1 1905
Քննարկվել է 16.08.2023 - 31.08.2023 «ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ի N 1192-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1192-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշուման նախագծի ընդունումը միտված է կանոնակարգել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով համաձայնություն հայցող անձանց և լիազոր մարմնի իրավահարաբերությունները, որոնք ներկայիս դրությամբ կարգավորված չեն: 2 0 0 2148