ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման կարգը, ճանապարհային անվտանգության աուդիտորի իրավունքները և պարտականությունները ու լրացուցիչ ճանապարհային անվտանգության աուդիտի նշանակման դեպքերը, ճանապարհային անվտանգության աուդիտորի որակավորման պահանջները, որակավորման վկայականի տրամադրման կամ մերժման հիմքերը, ժամկետները և վերապատրաստման իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19․2-րդ հոդվածով նախատեսված ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման կարգ սահմանելու պահանջով, որը բխում է ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կիրարկման ճանապարհային քարտեզի 32-րդ կետի՝ մասնավորապես Համաձայնագի Հավելված 1-ով նախատեսված «Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 19-ի 2008/96/ԵՀ «Ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման մասին» հրահանգի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհների ճանապարհաշինարարական ծրագրերի իրականացման բոլոր փուլերում ճանապարհային անվտանգության աուդիտի կիրառման գործընթացներ ներդնելու և պահանջով։
-
Տևողություն
26.03.2025 10.04.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն, Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 255
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: