Քննարկվել է 28.10.2024 - 13.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1871-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի և գնահատման առավել ներառական և ամբողջական մոնիթորինգի և գնահատման կառուցակարգեր, որոնք կապահովեն նաև միջազգային պարտավորություններով ստանձնած հանձնառությունների կատարումը և գործնականում առաջացած խնդիրների հաղթահարումը։ 1 6 0 1133
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.10.2024 - 12.11.2024 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է ինչպես մի շարք միջազգային փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներից և չափանիշներից, այնպես էլ ուղղակիորեն «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների և 2023-2025 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշման 3-րդ հավելվածով հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի 3.6.-րդ (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսել տվյալ քաղաքացու, նրա ընտանիքի անդամների իրավունքը՝ դիմելու հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վճիռը վերացնելու պահանջով) և 3.12.-րդ (Վերանայել անգործունակ ճանաչված անձանց՝ դատարանի մատչելիության իրավունքին առնչվող կարգավորումները՝ բացառելով իրենց իրավունքներին և շահերին առնչվող այլ խնդիրներով դատարան դիմելու կամ լսված լինելու իրավունքի անհամաչափ սահմանափակումները) գործողություններից: 0 4 9 1810
Քննարկվել է 28.10.2024 - 12.11.2024 ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում Է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասին) նախատեսված հանցանքների փաստերով նախաձեռնված քրեական վարույթներով իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության պատշաճ իրականացման անհրաժեշտությամբ: 3 9 1 1069
Քննարկվել է 22.10.2024 - 06.11.2024 է «Հայաստանի Հանրապետության դատախազությանը սպասարկող գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների սահմանաքանակը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն սպասարկող գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների սահմանաքանակը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին սպասարկող գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների սահմանաքանակը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության «Հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման ու շահագործման, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները հաստատելու մասին» 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման 5-րդ կետի պահանջներն ապահովելու անհրաժեշտությամբ, որի համաձայն՝ գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների սահմանաքանակը համապատասխան պետական մարմինների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: 0 0 0 897
Քննարկվել է 22.10.2024 - 06.11.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կհստակեցվի Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղեկցող ստորաբաժանումների գործառույթները, ինչպես նաև ակնկալվում է Քրեակատարողական ծառայության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումների առնչությամբ ծագող հարաբերությունների վերաբերյալ առավել ընդգրկուն կարգավորումներ սահմանել: 0 0 0 1067
Քննարկվել է 15.10.2024 - 31.10.2024 «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին, «Քրեակատարողական ծառայության մասին, «Պրոբացիայի ծառայության մասին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացնել դրույթներ, որոնց համաձայն հնարավոր է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղում համապատասխան մարմիններում ծառայություն անցած անձանց արդեն իսկ շնորհված զինվորական կամ հատուկ կոչումները, դասային աստիճանները, որակավորման դասերը, ինչպես նաև վերջիններիս՝ Լեռնային Ղարաբաղում համապատասխան մարմիններում պաշտոնավարման ժամանակահատվածը հաշվի առնել նոր պաշտոնում նշանակվելիս պաշտոնային դրույքաչափը որոշելիս: Միևնույն ժամանակ, առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հնարավորություն ընձեռել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց շնորհակալագրից, հուշանվերից և դրամական պարգևատրումից բացի պարգևատրել նաև մեդալով կամ կրծքանշանով, ինչպես նաև շտկել միևնույն կարգավիճակ ունեցող ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշելիս կիրառվող դրույթները՝ ըստ նույնական տրամաբանության: 2 0 0 1149
Քննարկվել է 04.10.2024 - 20.10.2024 «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հատկացված զենքը պահելու և կրելու կարգը սահմանելու մասին», «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին (ծառայողին) հատուկ միջոցներ հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգը սահմանելու մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների, անձնական պաշտպանության հատուկ միջոցների, զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկերը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, ձեռք բերելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Նախագծերը մշակվել են Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից: Նախագծերով առաջարկվում է սահմանել Կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկվող զենքերի, հատուկ և անձնական պաշտպանության հատուկ միջոցների տեսակները, այն հնարավորություն կընձեռի Կոմիտեին ձեռք բերելու անհրաժեշտ միջոցներ, կկարգավորի դրանց հետ կապված հարաբերությունները՝ ապահովելով օրենսդրական նորմերի իրացումը։ Նախագծերով առաջարկվում է նաև նախատեսել հատկացված զենքը պահելու և կրելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հատուկ միջոցները ծառայողներին հատկացնելու, դրանք պահպանելու և պիտանելիությունը պարբերաբար ստուգելու հետ կապված հարաբերությունները։ 1 0 0 1221
Քննարկվել է 30.08.2024 - 19.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող լրացումների պայմաններում օրենսդրորեն հստակ լուծում կստանա բարձրացված հարցը, որի արդյունքում տնային կալանքը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց, կներառվի Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի կարգավորման համատեքստում: 6 5 1 1952
Քննարկվել է 29.08.2024 - 13.09.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է վերանայել դատապարտյալների հանդերձանքը և դրա չափաբաժինները՝ տղամարդկանց և կանանց համար ստեղծելով հանդերձանքի նոր լրակազմեր, ինչպես նաև դատապարտյալների սննդի օրական և հիգիենայի պարագաների չափաբաժինները, իսկ որոշ դեպքերում նաև տրամադրվող քանակը: Մասնավորապես, Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝ ներդնել դատապարտյալների հանդերձանքի նոր լրակազմ, որն առավել հարմարավետ է և պրակտիկ, բխում է դատապարտյալների կարիքներից ու համապատասխանում է սեզոնային առանձնահատկություններին, դատապարտյալների սննդի օրական և հիգիենայի պարագաների չափաբաժինների վերանայում, հիգիենայի պարագաների շաբաթական փաթեթներով տրամադրում, սննդի տեսականու և կալորիականության համահավասար ապահովում՝ անկախ սեզոնային առանձնահատկություններից՝ հաշվի առնելով, որ սննդամթերքի քանակը որոշ դեպքերում տարբերվելու է ելնելով հուլիսի 1-ից կամ հոկտեմբերի 1-ից հետո տրամադրվելու փաստից: 6 3 0 1466