11.07.2025
Ինչո՞ւ են էլի բարձրացվում առանց այն էլ ծայրահեղ բարձր աշխատավարձերը։
Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք)։ Սակայն Օրենքի դրույթների վերլուծությունը և դրանց կիրառման պրակտիկան ցույց են տալիս, որ Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ իր կառուցվածքով և չափերով, համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին և գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին։ Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորների սահմանադրական առաքելությունը, պատասխանատվության բարձր մակարդակը և լիազորությունների տարբերակված շրջանակը, անհրաժեշտ է ապահովել Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակին և պատասխանատվությանը համահունչ հիմնական աշխատավարձի, ինչպես նաև լրացուցիչ աշխատավարձի մաս կազմող հավելավճարի տարբերակված մեխանիզմ։ Նախագծով առաջարկվող լրացումների պայմաններում օրենսդրորեն կվերանայվեն սոցիալական և նյութական անկախության լրացուցիչ երաշխիքները Սահմանադրական դատարանի դատավորների համար, որի արդյունքում Նախագծերի ընդունմամբ Սահմանադրական դատարանի դատավորներին Օրենքով սահմանված կարգով կտրամադրվի պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով հավելավճար, ինչպես նաև նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն պաշտոնային դրույքաչափերի գործակիցները կբարձրացվեն՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 17, Սահմանադրական դատարանի փոխնախագահինը՝ 16, իսկ Սահմանադրական դատարանի 7 դատավորներինը՝ 15:
Քննարկվել է
11.07.2025 - 27.07.2025
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Արդարադատություն, Սոցիալական ապահովություն, Ֆինանսական
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 1914
Տպել11.07.2025
Ինչո՞ւ են էլի բարձրացվում առանց այն էլ ծայրահեղ բարձր աշխատավարձերը։