Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 23.04.2019 - 08.05.2019

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 45-րդ հոդվածի 2-րդ մասում և 46-րդ հոդվածի 2-րդ մասում «2019 թվականի» բառերը «2020  թվականի» բառերով փոխարինելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի իրավական ակտերի համակարգի մատակարարում և տեղադրում (iIFB No: PSMP 3-GO-2-2-6/1)» Ծրագրի շրջանակներում Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգում ընթացող աշխատանքների հետ:
0 5165

Քննարկվել է 17.04.2019 - 06.05.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծի ընդունմամբ կխստացվի բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված ավազակության, կողոպուտի և գողության համար քրեական պատասխանատվության նախատեսող քրեաիրավական նորմերի սանկցիան՝ նպաստելով հիշյալ հանցագործությունների դեմ պայքարում առավել խիստ քրեական քաղաքականության իրականացմանը՝ նպատակ ունենալով  նվազեցնել բնակարանային հափշտակությունների, այդ թվում՝ կրկնահանցագործությունների թիվը, նպաստել մարդկանց բնակարանի անձեռնմխելիության իրավունքի, ինչպես նաև գույքային իրավունքների պաշտպանությանը:
0 7267

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.04.2019 - 30.04.2019

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է որակավորման ստուգման գործող կարգը լրացնել որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ տալու հնարավորությամբ, այսինքն` որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը կարող է տրվել առանց նոտարական տարածքի և նստավայրի նշման` բոլոր նոտարական տարածքներում թափուր հաստիքները լրացնելու համար կամ նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ` այդ նոտարական տարածքում առկա թափուր հաստիքները լրացնելու համար:
0 6393

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.04.2019 - 27.04.2019

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի քրեակատարողական հիմնարկում պահվող օտարերկրացի դատապարտյալների կամ կալանավորված անձանց, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների՝ առանց ավելորդ ընթացակարգերի աշխատանքով ապահովելու գործընթացի դյուրինությունը:
0 7548

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 12.04.2019 - 27.04.2019

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 1728-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Ներկայումս քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում՝ համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 1728-Ն որոշմամբ:  Հաշվի առնելով ՀՀ գրեթե բոլոր պետական հատուկ ծառայությունների կողմից նոր հանդերձանքի անցնելու ընթացակարգը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ծառայողական հանդերձանքի փոփոխության, այն ավելի որակյալ, ներկայանալի և հարմարավետ դարձնելու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների տարածքային-բնակլիմայական պայմաններին համապատասխանեցնելու պահանջը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել ՀՀ կառավարության նոր որոշման նախագիծ:
0 6918

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.04.2019 - 27.04.2019

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտի վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգի և բողոքների ընդդատության հետ կապված հարցերի համապարփակ  իրավակարգավորմամբ:
1 8112

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.04.2019 - 27.04.2019

«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նկատի ունենալով, որ Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում քրեակատարողական հիմնարկներում ըստ էության նախապատրաստվում են համապատասխան նյութեր, քննվում են դեպքի հանգամանքները և մնում է միայն լուծել մեղավոր անձանց նկատմամբ վարչաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը, ուստի գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վերապահել քրեակատարողական հիմնարկներին:
0 6753

Քննարկվել է 10.04.2019 - 26.04.2019

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի մասին», ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթի ընդունմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայա­ցուցչի համար կապահովվի անհրաժեշտ կարգավիճակ, ինչը հնարավորություն կտա վերջինիս ուղղակիորեն և արդյունավետ կերպով համագործակցել պետական կառավարման համակարգի և այլ մարմինների հետ, ինչն էապես կնպաստի աշխատանքի արդյունավետությանը: Ավելին, կբարձրանա Եվրոպական դատարան ներկայացվող ՀՀ կառավարության դիրքորոշումների փաստարկման որակը, ՀՀ կառավարության շահերի պաշտպանության մակարդակը, առավել արդյունավետորեն կիրականացվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային իրավական չափանիշների ներդրումը ներպետական օրենսդրության մեջ, ինչն իր հերթին կնպաստի երկրում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանը:
0 7697

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 10.04.2019 - 26.04.2019

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել գրավի ինստիտուտը, որը կարող է դրականորեն ազդել «Գործարարությամբ զբաղվելը» վարկանշային ցանկում Հայաստանի Հանրապետության դիրքի վրա:
1 6978