ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2026 թվականի վարչական բյուջեում պահուստային ֆոնդից հատկացումների հաշվին իրականացնել վերաձևակերպումներ չկանխատեսված ելքերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման համար։
Մասնավորապես նախատեսվում է՝
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում 5 500 000 (հինգ միլիոն հինգհարյուր հազար ) ՀՀ դրամ, որից՝
· Աշխատակազմի (կադրերի) գծով ընդհանուր բնույթի ծառայություններ (01.03.01) ծրագրին 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
· Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) (01.06.01) ծրագրին 4 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ:
· Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ (08.02.03) 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ։
2. Կարգավորման նպատակը և բնույթը.
Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացումները պայմանավորված են 2026 թվականի բյուջեում չնախատեսված կամ պակաս նախատեսված ծախսերը կատարելու համար։
3. Ակնկալվող արդյունքը.
Համայնքի կողմից կատարման ենթակա պարտավորությունների ապահովում:
4. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սույն ավագանու որոշման նախագիծը հանդիսանում է նորմատիվ իրավական ակտ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունումը Մեղրի համայնքի բյուջեի ծախսերի և եկամուտների վրա էական ազդեցություն չի ունենա:
-
Տևողություն
31.03.2026 15.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
-
Կարգավիճակ
Դիտումներ` 65
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: