Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1864-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «   » ____________ 2026թ                                                                                         Թիվ _____-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1864-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավրությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի «Յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն ըստ դատական փորձաքննությունների տեսակերի և ենթատեսակների սահանելու մասին» N 1864-L որոշման Հավելվածը սահմանել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                       ՎԱՐՉԱՊԵՏ                                                                  Ն.
 ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  • Քննարկվել է

    30.03.2026 - 14.04.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 729

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արսեն Բաղդասարյան

10.04.2026

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում ծավալային տեսանկյունից եռապատկվել է յուրաքանչյուր օբյեկտի գնահատման չափանիշը և միաժամանակ կրճատվել է միջին նորմատիվային ժամածախսը (03-01 և 03-02 ենթատեսակի մասով 16-ից դարձվել է 12, իսկ 03-04-ի մասով՝ 28-ից 20): Նման ժամածախսի պայմաններում հնարավոր չի լինելու իրականացնել մանրակրկիտ հետազոտություններ, ուսումնասիրել հետազոտելի օբյեկտները (այդ թվում նաև՝ համեմատական նմուշները), պարզել դրանց կատարման եղանակները, հայտնաբերել առկա անհամապատասխանությունները, առանձին դեպքերում կատարել վերլուծություններ նախկինում իրականացված փորձաքննությունների շրջանակներում ուսումնասիրված և հետազոտված օբյեկտների միջև, ինչպես նաև հաստատել կամ հերքել դրանց կապը: Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ անհրաժեշտ է չնվազեցնել միջին նորմատիվային ժամածախսը, այսինքն՝ պահպանել 03-01 և 03-02 ենթատեսակների համար 16 ժամը, իսկ 03-04-ի համար՝ 28 ժամը, որի պայմաններում դժվարությամբ, բայց հնարավոր կլինի ապահովել նախագծով առաջարկվող գործող իրավակարգավորումների համեմատ խստացված օբյեկտի գնահատման չափանիշին համապատասխան մեկ առանձին օբյեկտի պատշաճ փորձաքննությունը:

Ջուլիետա Ղահրամանյան

10.04.2026

Փորձագիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների շրջանակներում միաձայն որոշվել էր 12-01 և 12-02 ենթատեսակներում «լաբորատոր հետազոտման յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ», իսկ 28-01 ենթատեսակում՝«լաբորատորհետազոտման յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք» բառերը հանել՝ հիմք ընդունելով պրակտիկայում հրդեհի կամ պայթյունի վայրից փորձաքննությանը ներկայացվող հետազոտելի նմուշների քանակները:Սակայն սույն նախագծի հավելվածում 28-01 ենթատեսակի օբյեկտի չափանիշում համապատասխան փոփոխությունները կատարվել են, իսկ 12-01 և 12-02 ենթատեսակներում «մինչև ներառյալ հինգ» բառերը չեն հանվել, որոնք առաջարկում եմ հանել՝ համապատասխանեցնելով 28-01 ենթատեսակի օբյեկտի չափանիշի տրամաբանությանը:

Financial Expert

09.04.2026

Համաձայն նախագծի հիմնավորումների՝ յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության օբյեկտավորման չափանիշներն օպտիմալացվել են, իսկ փորձաքննության արժեքները՝ համարժեք նվազեցվել: Այնինչ, հետաքաբանական տեսակի 06-04 (սառը և նետողական զենքի փորձաքննություն) ենթատեսակի օբյեկտի գնահատման չափանիշը <<հինգ>> բառից հետո լրացվել է <<նույնատիպ>> բառով, որի պայմաններում ներկայումս գործող իրավակարգավորմամբ (յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ հինգ նմուշների ամբողջությունը՝ անկախ տիպից) ղեկավարվելու պարագայում սառը և նետողական զենքի փորձաքննության արժեքը ավելի մատչելի է լինելու, քանի որ տիպային պատկանելիություն չի նախատեսում: Օրինակ՝ գործող իրավակարգավորման համաձայն 5 տարբեր տիպի նմուշների փորձաքննության արժեքը 45.000 դրամ է, իսկ նախագծի ընդունման արդյունքում կկազմի 225.000 դրամ, այսինքն՝ 5 անգամ գինը կավելանա, ուստի, գնտում եմ, որ անհրաժեշտ է չփոփոխել գործող չափանիշն ու հավելվածի 06-04 ենթակետի օբյեկտի գնահատման չափանիշից հանել <<նույնատիպ>>բառը:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: