Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«__» _____________ 2026 թվականի N ____  Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» N 2298-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) Որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) Որոշման նախաբանում ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը փոխարինել ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով» բառերով

3) Որոշման 1-ին կետում «գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները» բառերը փոխարինել «պետական գիտական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի պաշտոնները, դրանց ներկայացվող նվազագույն չափանիշները և ատեստավորման կարգը» բառերով.

4) Որոշմամբ հաստատված հավելվածի՝

ա. վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ»,

բ. 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Սույն կարգով կարգավորվում են պետական գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ստորաբաժանումներում (այսուհետ` կազմակերպություն) գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի պաշտոնների, դրանց ներկայացվող նվազագույն չափանիշների և ատեստավորման հետ կապված հարաբերությունները:»,

գ. 2-րդ կետում «գիտական պաշտոններ զբաղեցնող» բառերը փոխարինել «գիտական և ճարտարագիտատեխնիկական կազմի» բառերով,

դ. 2-րդ բաժնի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ»,

ե. 3-րդ կետը «պաշտոններն» բառից առաջ լրացնել «կադրերի» բառով.

զ. 3-րդ բաժնի վերնագիրը «ԳԻՏԱԿԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ» բառերով,

է. 4-րդ կետում, 30-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում, 32-րդ կետի 3-րդ ենթակետում, 34-րդ կետի 3-րդ ենթակետում, 38-րդ կետի 9-րդ եթակետում, 44-րդ կետի 2-րդ ենթակետում, 47-րդ կետի 2-րդ եթակետում և 50-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերում «գիտական և գիտատեխնիկական» բառերը փոխարինել «գիտատեխնոլոգիական» բառով,

ը. 4-րդ բաժնի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ»,

թ. 26-րդ կետը «գիտական» բառից հետո լրացնել «և ճարտարագիտատեխնիկական» բառը,

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

  • Քննարկվել է

    27.03.2026 - 11.04.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 478

Տպել

Առաջարկներ`

Hrachya Marukyan

09.04.2026

Առաջարկում ենք նախագծով նախատեսել, որ ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման 51.1-ին կետի կարգավորումների շրջանակում ընդգրկվեն նաև առաջատար գիտաշխատողի և պատվավոր առաջատար գիտաշխատողի պաշտոնները, այսինքն այդ կետում ավելացնել, որ այն վերաբերում է նաև կարգի 35-րդ կետի 4-րդ (առաջատար գիտաշխատող) և 39-րդ կետի 5-րդ (պատվավոր առաջատար գիտաշխատող) ենթակետերին։ Այդ պաշտոնները  հայցողների ատեստավորման ժամանակ կարելի է նաև հաշվի առնել կազմակերպության գիտական խորհրդի կարծիքը։

Հիմնավորում։ Առաջարկվող փոփոխությունը թույլ է տալիս ամբողջական դարձնել միջազգային գիտական համագործակցություններում մեր գիտաշխատողների գործունեության գնահատականը, ինչը գործող կարգով մասամբ է հաշվի առնված և գործում է միայն ավագ գիտաշխատող և գիտական ստորաբաժանման ղեկավար պաշտոնների դեպքում։ Ժամանակակակից գիտության առջև ծառացած կարևորագույն խնդիրների լուծման համար երբեմն անհրաժեշտ է լինում իրականացնել հետազոտություններ գիտնականների և ինժեներների մեծ անձնակազմերի/համագործակցությունների կողմից և համագործակցությունների գիտական արդյունքների հրապարակման ժամանակ հիմնականում ընդունված է համահեղինակների թվարկման այբբենական կարգը։ Այդպիսի մեծ համագործակցություններում չափազանց բարդ է փոփոխել համահեղինկների թվարկման դասավորվածությունը, իսկ իրականացվող աշխատանքների կարևորության մասին վկայում է այն փաստը, որ որպես կանոն դրանց արդյունքները հրապարակվում են բարձր վարկնիշ ունեցող գիտական ամսագրերում։ Հետևաբար անհրաժեշտ է արժանիորեն գնահատել նաև այդ համագործակցություններում մեր հանրապետությունից մասնակիցների աշխատանքը։ Կարելի է նախատեսել, որ առաջարկվող նորմը կիրառելիս հաշվի առնել նաև կազմակերպության գիտական խորհրդի կարծիքը:

Հրաչյա Մարուքյան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, Ա. Ի. Ալիխանյանի անվանազգային գիտական լաբորատորիայի Փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի ղեկավար

 

 

 

Ալբերտ Շահինյան

07.04.2026

Նախագծում ներառել դրույթ, որը հնարավորություն կտա ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման 51.1-ին կետով սահմանված միջազգային գիտական համագործակցություններին վերաբերող կարգավորումը տարածել նաև առաջատար և պատվավոր առաջատար գիտաշխատողների պաշտոնների վրա։ Հետևաբար, նշված կետում թվարկված 33-րդ և 45-րդ կետերի 4-րդ ենթակետերի շարքում անհրաժեշտ է ավելացնել նաև 35-րդ կետի 4-րդ (առաջատար գիտաշխատող) և 39-րդ կետի 5-րդ (պատվավոր առաջատար գիտաշխատող) ենթակետերը։

 

Գիտության մի շարք բնագավառներում, մասնավորապես` ֆիզիկայում, մաթեմատիկայում և քիմիայում, հիմնականում ընդունված է գիտական հոդվածների հեղինակների թվարկման այբբենական կարգը։ Եթե խոսքը գնում է բազմակողմ միջազգային համագործակցությունների մասին, երբ համահեղինակների թիվը համեմատաբար մեծ է, ապա այդ կանոնը սահմանվում է համագործակցության կողմից և լինում է այբբենական կարգի՝ ըստ ազգանունների կամ երկրների։ Միջազգային գիտական համագործակցություններում չափազանց բարդ է փոփոխել համահեղինակների թվարկման դասավորվածությունը, և հետևաբար անհրաժեշտ է սահմանել այլընտրանքային պայմաններ դրանց աշխատանքներին մասնակցող գիտաշխատողների գործունեության գնահատման համար: Ներկայումս այդ առանձնահատկությունը հաշվի է առնված մասամբ ու գործում է միայն ավագ գիտաշխատողի և գիտական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնների դեպքում։ Անհրաժեշտ է ընդլայնել այդ շրջանակն ու ընդգրկել նաև առաջատար գիտաշխատողի և պատվավոր առաջատար գիտաշխատողի պաշտոնները: Հարկ է նշել, որ միջազգային գիտական համագործակցությունների շրջանակներում իրականացվող հետազոտությունները նպաստում են հանրապետության գիտության ոլորտի միջազգայնացմանը, հանդիսանում են ժամանակակից գիտության զարգացման կարևորագույն բաղադրիչ, ու անհրաժեշտ է սահմանել համապատասխան պայմաններ այդ համագործակցությունների անդամների գիտական գործունեության արդյունավետության հաշվարկման համար:

 

Ա. Շահինյան, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, JLab համագործակցության անդամ 1997 թվականից:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: