Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Գևորգ Ենգիբարյան 26.03.2026 14:54:22

Նախ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ մեջ կան անհասկանալի և իրար հակասող վիճելի դրույթներ։ Վերաձևակերպման պահանջ հասկացությունը որն է և երբ է առաջանում՞՞՞ Որովհետև եթե 12. Վերաձևակերպման պահանջի ի հայտ գալու դեպքում համապատասխան փաստաթղթերը 15 աշխատանքային օրյա ժամկետում չներկայացնելու դեպքում ջրօգտագործման թույլտվությունը չի վերաձևակերպվում և գործող ջրօգտագործման թույլտվությունը ճանաչվում է ուժը կորցրած։ Ինչպես կարող է գործող ջրօգտագործման թույլտվությունը ճանաչվի ուժը կորցրած եթե վերաձևակերպման համար կարող է դիմել միայն Ջրօգտագործման թույլտվություն ունեցող իրավաբանական անձը։ Այսինքն եթե դիմումա կարա կորցնի գործող Ջրօգտագործման թույլտվությունը՞։ ԵՎ չեք նշել երբ կարող է ի հայտ գալ վերաձևակերպման պահանջ։ Չնայաշ որ վերևում նշել եք որ վերաձևակերպման համար կարող է դիմել միայն իրավաբանական անձը․․․․․․․․․․․․․

Կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1332-Ն որոշման 3-րդ հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված են իրավաբանական և ֆիզիկական անձանց համար վերաձևակերպման պահանջի առաջացման դեպքերը։ Նշված հակասության վերացման նպատակով գործող կարգի 12-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել։

 Կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1332-Ն որոշման մեջ անհասկանալի և իրար հակասող վիճելի դրույթները անհրաժեշտ է հստակ ներկայացնել։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: