«Առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում հաջորդ տարվա պետական բյուջեի ծախսերի կազմում ընթացիկ ծախսերի աճի և ծավալի առավելագույն չափերը սահմանելու, բացառիկ դեպքերի և ՀՀ կառավարության պարտքը նվազեցնելու միջոցառումների ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2018 ԹՎԱԿԱՆԻ N -Ն
ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ ԱՃԻ ԵՎ ԾԱՎԱԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈԻՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8.2-րդ, 8.3-րդ և 8.4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքը նախորդ տարվադեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի՝
1) 50 տոկոսը, սակայն չի գերազանցել 60 տոկոսը, ապա առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում ընթացիկ ծախսերի (առանց Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) ծավալի՝ նախորդ բյուջետային տարվա ընթացիկ ծախսերի (առանց Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) փաստացի ծավալի նկատմամբ հարաբերական (տոկոսային) աճի ցուցանիշի կեսը չի կարող գերազանցել վերջին 7 տարիների համախառն ներքին արդյունքի ծավալի միջին անվանական աճի (տոկոսային) ցուցանիշը.
2) 60 տոկոսը, ապա առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում՝
ա. ընթացիկ ծախսերի (առանց Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) ծավալի՝ նախորդ բյուջետային տարվա ընթացիկ ծախսերի (առանց Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) փաստացի ծավալի նկատմամբ հարաբերական (տոկոսային) աճի ցուցանիշի կեսը չի կարող գերազանցել վերջին 7 տարիների համախառն ներքին արդյունքի ծավալի միջին անվանական աճի (տոկոսային) 0.5 տոկոսային կետով նվազեցված ցուցանիշը,
բ. ընթացիկ ծախսերի ընդհանուր գումարը (ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի սպասարկման ծախսերը) չի կարող գերազանցել առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում նշված հարկային եկամուտների և պետական տուրքերի ընդհանուր գումարը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանվող ընթացիկ ծախսերի սահմանափակման գործակիցները միջնաժամկետ 3 տարվա հորիզոնից հետո անհրաժեշտության դեպքում կճշգրտվեն՝ ելնելով դրանց կիրառման արդյունքներից և պետական ծախսերի առաջնահերթությունների փոփոխություններից:
3. Սահմանել, որ, եթե «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8.3-րդ մասով սահմանված յուրաքանչյուր բացառիկ դեպքում պետական բյուջեի և պետական պարտքի վրա բացասական ազդեցությունն այնպիսին է, որ հանգեցնելու է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8.2-րդ մասով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումներից և «Պետական պարտքի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված սահմանափակումներից շեղման, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է բացառիկ դեպքը և դրա բացասական ազդեցության չափը և ընդունում է որոշում, որով, անհրաժեշտության դեպքում, անհետաձգելի է համարում տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունը:
4. Սահմանել, որ, եթե նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքը Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի նկատմամբ`
1) գտնվել է 50-60 տոկոսի միջակայքում, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ տարվան հաջորդող տարում կազմվող Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում պետք է ներկայացնի առաջիկա 5 տարիների ընթացքում համախառն ներքին արդյունքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծն աստիճանական 50 տոկոսից նվազեցնելու միջոցառումների ծրագիր.
2) գերազանցել է 60 տոկոսը, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ տարվան հաջորդող տարում կազմվող Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների քննարկմանը պետք է ներկայացնի առաջիկա 5 տարիների ընթացքում համախառն ներքին արդյունքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծն աստիճանական 60 տոկոսից նվազեցնելու միջոցառումների ծրագիր:
5. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսվող միջոցառումները կներառեն՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի մակարդակի նվազեցման ֆիքսված ժամանակահատվածը (տարիների թիվը).
2) Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրին համահունչ եկամուտների, ծախսերի և պակասուրդի ֆինանսավորման գծով միջոցառումները և դրանց տարեկան թիրախային ցուցանիշները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
03.07.2018 - 23.07.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 8720
Տպել