ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Մանուշակ Մելքումյան 26.03.2026 18:11:31 | Փոփոխությունը հիմնավորված է, քանի որ գործող կարգավորումները լիարժեք չեն անդրադառնում տվյալ տարիքային խմբի համար իրականացվող կրթական ծրագրերին, մինչդեռ գործնականում դրանք լայնորեն կիրառվում են։ Առաջարկվող լրացումը կնպաստի իրավական հստակության ապահովմանը, կարգավորման ամբողջականությանը և մինչև 6 տարեկան երեխաների կրթական ծրագրերին հասանելիության ընդլայնմանը։ |
Շնորհակալություն։ |
|||
| 2 | Տիգրան Բաբախանյան 03.04.2026 09:32:11 | Օրինակելի կանոնադրության 2-րդ բաժնի 11-րդ կետի համաձայն՝ հաստատությունն ապահովում է դպրոցականների նախասիրությունների և ունակությունների զարգացումը։ Միաժամանակ, Օրինակելի կանոնադրության 13-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունը նախատեսված է դպրոցականների համար՝ ստացած գիտելիքներն ամրապնդելու և խորացնելու նպատակով։ Համաձայն նույն կանոնադրության՝ արտադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու իրավունք ունեն 6-18 տարեկան դպրոցականները։ Նշված նախագիծը կորցնում է իր արդիականությունը, քանի որ հիշյալ տարիքի երեխաները չեն հաճախում արտադպրոցական ուսումնական հաստատություններ։ Հետևաբար, եկամտահարկի հետվերադարձի անհրաժեշտությունը վերանում է։ |
Անհասկանալի է, թե որ օրինակելի կանոնադրությանն է կատարվել հղումը։ Միաժամանակ հարկ է նշել, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է լրացուցիչ կրթական ծրագրերի շրջանակում որպես թիրախ խումբ ընդգրկել նաև մինչև 6 տարեկան երեխաներին՝ պահպանելով արտադպրոցական կրթության շահառուների շրջանակը։
|
|||
| 3 | Նարինե Սերոբյան 10.04.2026 23:27:48 | Մինչև 6 տարեկանների համար նախատեսված ծրագրերը պետք է տարբերվեն դպրոցական ծրագրերից իրենց մեթոդաբանությամբ։ Առաջարկ. Սահմանել, որ երաշխավորվող ծրագրերը պետք է պարտադիր համապատասխանեն Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին։ Սա թույլ կտա խուսափել այնպիսի ծրագրերից, որոնք կարող են ավելորդ ակադեմիական ծանրաբեռնվածություն առաջացնել վաղ տարիքի երեխաների համար։ |
Ընդունվել է ի գիտություն։ |