ՀՐԱՄԱՆ ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասը՝
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
1. Սահմանել ազդակիր բնակավայրերի ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետին՝ սույն հրամանն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում կատարել 2024 թվականին վճարված ռոյալթիներից ազդակիր բնակավայրերին ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքներին համայնքային մասհանումների բաշխումը՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ի ՏԿԵ նախարարի թիվ 2732-Ա հրամանի 1-ին կետով հաստատված ձևին համապատասխան և հատկացվող գումարների չափի մասին տեղեկացնել համապատասխան մարզպետների աշխատակազմերին:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
|
ՆԱԽԱՐԱՐ` |
Դ. ԽուդաթՅԱՆ |
ք. Երևան
-
Տևողություն
25.03.2026 10.04.2026 -
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ, Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 169
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: