«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ) մշակվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի 27.02.2026 թ. N /61.7/6102-2026 և Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 03.11.2025 թ. N ԿԱ/322-2025 արձանագրության 8-րդ կետի հանձնարարականների կատարումն ապահովելու, ինչպես նաև գործուղման ծախսերի հատուցման կարգի գծով իրավակիրառ պրակտիկայում վեր հանված որոշակի խնդիրներ կարգավորելու նպատակով:
2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, նախագծով կարգավորման բնույթը
1) Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 03.11.2025 թ. N ԿԱ/322-2025 արձանագրության 8-րդ կետ
Առաջարկվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի քննարկմանը սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն՝ ՀՀ կառավարության 29.12.2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) N 1 հավելվածով հաստատված գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի չափերի հաշվարկման և հատուցման վճարման կարգի 11-րդ կետով նախատեսված՝ գործուղման ընթացքում փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի բացակայության պարագայում ծախսերի փոխհատուցման չափի վերանայման վերաբերյալ:
Հարկ է նշել, որ Որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ ... գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել ցանկով նախատեսված չափերը, բացառությամբ նույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է ցանկով նախատեսված չափի 60 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ: Գործուղված աշխատողին վճարված գումարի և հատուցման ենթակա գումարի տարբերությունը վերադարձվում է գործատուին:
Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 03.11.2025 թ. N ԿԱ/322-2025 արձանագրության 8-րդ կետի առաջարկությամբ պայմանավորված՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կատարված ուսումնասիրության համաձայն՝ շատ երկրներ կամ չեն կիրառում առանց գիշերավարձը հիմնավորող փաստաթղթի հատուցումները, կամ վճարում են նորմատիվի մինչև 30 տոկոսը: Ուսումնասիրված 10 երկրներից՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Կիպրոսում և Էստոնիայում առանց հաստատող փաստաթղթի գիշերավարձի հատուցում չի տրամադրվում, Բուլղարիայում և Լատվիայում հատկացվում է գիշերավարձի նորմատիվի 30 տոկոսը, Լեհաստանում՝ 25 տոկոսը, իսկ Գերմանիայում՝ այս դեպքերում հատուցվում է 20 եվրոյի չափ գումար:
Նախագծով առաջարկվում է՝
- պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում՝ գիշերավարձի ծախսերի համար հանել փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է ցանկով նախատեսված չափի 60 տոկոսը հատուցելու պահանջը, իսկ ոչ պետական և ոչ համայնքային բյուջեներից ֆինանսավորման դեպքում՝ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի փաստաթղթերի բացակայության դեպքում նախատեսվում է, որ հատուցման ենթակա է ցանկով նախատեսված չափի 30 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ:
Սույն նորմից բացառություն է սահմանվում այն դեպքերի համար, երբ գործուղման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու ժամանակ տարանցիկ վայրում գտնվելու ժամանակահատվածում հարկադրաբար կանգառի ժամանակ (ինքնաթիռի չվերթի, ուղևորագնացքի չվացուցակի փոփոխություն կամ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքի (անհաղթահարելի ուժի) հետևանք) այն դեպքում, երբ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքի (անհաղթահարելի ուժի) հետևանքով պայմանավորված՝ գիշերակացն օդանավակայանից դուրս է կատարվում, սակայն գիշերավարձը հաստատող փաստաթուղթ հնարավոր չէ ներկայացնել, որի պարագայում նախագծով նախատեսվում է, որպեսզի գիշերավարձը հատուցվի 60 տոկոսի չափով՝ պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման, այնպես էլ՝ ոչ պետական և ոչ համայնքային բյուջեներից ֆինանսավորման դեպքերում:
2) Գործուղման ծախսերի հատուցման կարգի գծով իրավակիրառ պրակտիկայում վեր հանված խնդիրներ
ü Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի գործող կարգավորման համաձայն` գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի աշխատանքի հիմնական վայրից (քաղաք, գյուղ) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է:
Միաժամանակ, Աշխատանքային օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման համաձայն՝ աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերը տարածվում են ՀՀ տարածքում ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ նրանից, թե որտեղ է կատարվում աշխատանքը` Հայաստանի Հանրապետությունում, թե գործատուի հանձնարարությամբ` այլ պետությունում:
Աշխատողի աշխատանքի վայրը սահմանվում է վերջինիս հետ կնքվող աշխատանքային պայմանագրով (տե՛ս Օրենսգրքի 18.1-ին հոդվածի և 84-րդ հոդվածի 1-ին կետի 3.1-ին ենթակետի կարգավորումները)։
Այսինքն, այն դեպքերում, երբ աշխատողի համար աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանքի վայրը օտարերկրյա պետությունում է (ՀՀ տարածքում ծագած աշխատանքային հարաբերություններ), և անհրաժեշտություն է առաջանում՝ տվյալ աշխատողին գործուղել իր աշխատանքի հիմնական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում՝ տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունում, աշխատանք կատարելու հանձնարարությամբ։
Իրավակիրառ պրակտիկայում շատ են լինում հարցադրումներ առ այն, թե նման դեպքերում աշխատողներն ինչ կարգով են գործուղվելու և, ինչպիսի գործուղման ծախսերի չափեր են հաշվի առնելու։
Ներկայացված խնդրի կարգավորման համար է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված 2026 թվականի oտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերի ցանկի (ուժի մեջ է 01․01․2026 թ․-ից) 9-րդ տողով նախատեսվել են գործուղման ծախսեր նաև Հայաստանի Հանրապետության համար, որտեղ նշված է նաև, որ (մեջբերվում է բառացի) «ՀՀ սույն չափերը նախատեսված են աշխատողի՝ օտարերկրյա պետությունից ՀՀ գործուղվելու համար և չեն տարածվում ՀՀ տարածքում գործուղումների վրա»։
Այսպիսով՝ անհրաժեշտ է նորմի հստակ մեկնաբանության ապահովման համատեքստում, Որոշմամբ նախատեսել, որ այն տարածվում է նաև վերը նշված դեպքերում։
Հետևաբար, Նախագծով Որոշման մեջ լրացվում է նոր կետ (1.2-րդ կետը), որով սահմանվում է, որ որոշման N 1 հավելվածը, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերի ցանկը տարածվում են նաև Աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում` գործատուի հանձնարարությամբ այլ պետությունում աշխատանք կատարելիս՝ աշխատողի համար սահմանված աշխատանքի վայրից այլ վայր (այդ թվում՝ ՀՀ) աշխատողին գործուղելու դեպքերում։
- Առկա է «գործուղման» եզրույթը վերանայելու անհրաժեշտություն (գործող սահմանումը սահմանափակ է այն առումով, որ գործուղման մեկնած աշխատողների գործուղման ժամանակ կատարման ենթակա հանձնարարարությունը հնարավոր է պրակտիկայում առնչվի աշխատանքային գործառույթներին, սակայն բուն «աշխատանքի կատարում» չենթադրի, օրինակ, ունենա տեղեկատվական կամ կրթական կամ աշխատանքային գործառույթների հետ առնչվող այլ նպատակ կատարելու բնույթ)։
Հետևաբար, Նախագծով «գործուղման» եզրույթը վերանայվում է, որի արդյունքում գործուղումը սահմանվում է որպես՝ գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի աշխատանքի հիմնական վայրից աշխատավայրի գտնվելու բնակավայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու կամ աշխատանքային գործառույթների հետ կապված այլ նպատակով այլ վայր մեկնելու հանձնարարություն:
- Տարընկալ մեկնաբանություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը այս մասով մեծաթիվ հարցադրումները հաշվի առնելով, անհրաժեշտ է Որոշմամբ հստակ ամրագրել, որ դաշտային պայմաններում կատարվող կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող կամ ոչ մշտական տեղակայման վայր ունեցող կամ շրջիկ առևտրի կետերում կատարվող աշխատանքները, ինչպես նաև այն աշխատանքները, որոնք աշխատանքի բնույթով պայմանավորված ունեն այնպիսի գործառույթներ, որ աշխատանքները կատարում են տարբեր վայրերում՝ չեն համարվում գործուղումներ։ Ինչն էլ ապահովվում է նախագծով (Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում կատարվող լրացում)։
- Որոշման N 1 հավելվածի 3-4-րդ կետերում կատարվող փոփոխությունների արդյունքում՝ վերանայվում է գործուղման անհատական իրավական ակտի բովանդակությունը, ինչպես նաև հանվում է ՀՀ տարածքում գործուղումների դեպքում՝ անհատական իրավական ակտի հիման վրա ձևակերպվող գործուղման վկայականների ներկայացման իմպերատիվ պահանջը։ Սույն փոփոխություններով առավել արդիական լուծումներ է առաջարկվում, իսկ հաշվետվողականությունը և ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը, ինչպես նաև գործուղման տարբեր վայրեր ունենալու դեպքում՝ գործուղման տարբեր վայրերը գործուղման անհատական իրավական ակտով նախատեսելը՝ ապահովում են գործուղման ծախսերի մասով համապատասխան հիմքերը և հետագայում հնարավորություն են ապահովելու գնահատելու գործուղման արդյունավետությունը և կատարված աշխատանքները։ Այսինքն, գործուղման ծախսերի հիմնավորվածությունը ապահովվում է, իսկ վարչարարությունը կրճատվում։
- Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու և որոշման կիրարկման ժամանակ առաջացող խնդիրների ռիսկերից խուսափելու նպատակով՝ անհրաժեշտ է առավել մանրամասն թվարկվել գործուղման ծախսերի բաղադրիչները, այդ թվում՝ սահմանել, թե որ դեպքերում և որ գործուղման ծախսերի հատուցումները ենթակա չեն վճարման։
-
Տևողություն
24.03.2026 09.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 228
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: