Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՁԿԱՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ  ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՁԿԱՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

   2025 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը արտահանել Եվրոպական միության երկրներ։ Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսավարողները, որպեսզի կարողանան իրականացնեն արտահանումը, պետք է գրանցված լինեն Եվրոպական Միության Առևտրի  վերահսկման և մասնագիտական համակարգում (TRACES) (այսուհետ՝ համակարգ)։

   Համակարգում գրանցվելու նպատակով՝ տնտեսավարող սուբյեկտը դիմում  է ներկայացնում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին)։ Եվրոպական միության կանոնակարգերի համապատասխանելիությունը պարզելու նպատակով՝ անհրաժեշտ է, որպեսզի լիազոր մարմինը իրականացնի ստուգում։

    Հարկ է նշել, որ ներկայումս գործող օրենսդրությամբ բացակայում են  Եվրոպական Միության կանոնակարգերին համապատասխան  ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին ներկայացվող պահանջները։  

   Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր կարգ, սահմանելով  Եվրոպական Միության կանոնակարգերով և դիրեկտիվներով սահմանված պահանջները, ինչը հնարավորություն կտա լիազոր մարմնին իրականացնել ստուգում։

 

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Եվրոպական Հանձնաժողովի ընդունած կանոնակարգերը ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դառնալու համար, դրանք պետք է անցնեն որոշակի իմպլեմենտացման գործընթաց, հետևաբար անհրաժեշտ է մշակել նոր կարգ, ինչի ընդունման արդյունքում Եվրոպական Միության կանոնակարգի պահանջները կտեղայնացվի ազգային օրենսդրությամբ և լիազոր մարմինը կունենա իրավական հիմք արտահանման նպատակով դիմում ներկայացրած տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացնել ստուգում։ 

 

 3. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

 

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

         4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

   «Հայաստանի Հանրապետությունից  Եվրոպական Միության երկրներ ձկան  և ձկնամթերքի արտահանման նպատակով Եվրոպական Միության կանոնակարգերին համապատասխան ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը  բխում  Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :

   «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 51-ին հոդվածի համաձայն՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այն է՝ պարբերաբար գործող օրենսդրության վերանայում, բացերի վերհանում և համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա օրենսդրության կատարելագործում։

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

   «Հայաստանի Հանրապետությունից  Եվրոպական Միության երկրներ ձկան  և ձկնամթերքի արտահանման նպատակով Եվրոպական Միության կանոնակարգերին համապատասխան ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

6.  Ակնկալվող արդյունքը

   «Հայաստանի Հանրապետությունից  Եվրոպական Միության երկրներ ձկան  և ձկնամթերքի արտահանման նպատակով Եվրոպական Միության կանոնակարգերին համապատասխան ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա լիազոր մարմնին իրականացնել ստուգումներ՝ կարգով սահմանված պահանջների նկատմամբ։

  Այս բոլոր գործընթացները ուղղված են շուկաների դիվերսիֆիկացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը, տնտեսությունների էլ ավելի արդիականացմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։

 

 

  • Տևողություն

    23.03.2026 13.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 179

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: