Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային չափաքանակներ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N 171-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր

1 Կարգավորման ենթակա խնդիրը.

«Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային և (կամ) արժեքային չափաքանակներ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման նպատակն է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային չափաքանակների սահմանումը, ինչը և' ապրանքներ տեղափոխող ֆիզիկական անձանց, և' մաքսային մարմնի համար կհստակեցնի այդ հարաբերությունները։

2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ սահմանված են արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերը, որոնց սահմաններում անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, սակայն տվյալ որոշմամբ հստակ չափաքանակ սահմանված է միայն ծխախոտի և ալկոհոլային խմիչքների մասով, իսկ մյուս ապրանքների մասով սահմանված չափաքանակը ընդհանուր է, մասնավորապես.

1) Ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում օդային տրանսպորտով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների մասով սահմանված է 10 000 եվրոյին համարժեք գումարի և 50 կգ քաշի շեմը,

2) Ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում, տրանսպորտի այլ՝ օդային տրանսպորտից տարբեր տեսակներով, կամ հետիոտնային կարգով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների մասով սահմանված է 500 եվրոյին համարժեք գումարի և 25 կգ քաշի շեմը: Ընդ որում, ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1206-Ն որոշմամբ սահմանված է ավելի խիստ` 200 եվրոյին համարժեք գումարի և 10 կգ քաշի շեմը,

3) Փոխադրողի կողմից առաքվող  անձնական օգտագործման ապրանքների մասով սահմանված է 200 եվրոյին համարժեք գումարի և 31 կգ քաշի շեմը:

Նշված տարբեր կատեգորիաները, ինչպես նաև ըստ ապրանքատեսակների չափաքանակների  բացակայությունը մի կողմից քաղաքացիների համար հստակություն չի ապահովում, իսկ մյուս կողմից սուբյեկտիվ մոտեցման հնարավորություն և ռիսկեր է առաջացնում:

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 256-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` Եվրասիական տնտեսական հանձնաժողովին է վերապահված նաև Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից  ներմուծվող ապրանքների անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու չափանիշների քանակական բնութագրերի սահմանում, սակայն տարիներ շարունակ քանակական բնութագրիչների ԵՏՀ հանձնաժողովի կողմից հաստատման հարցը չի կարգավորվում՝ անդամ պետությունների տարբեր մոտեցումներ ունենալու հանգամանքով պայմանավորված: Միաժամանակ, համաձայն Օրենսգրքի՝ մինչև Հանձնաժողովի կողմից նման քանակական բնութագրերի նախատեսումը հարցը պետք է կարգավորվի Օրենսգրքի 457-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն (այն է` ռիսկերի համակարգի միջոցով)։

Համաձայն Օրենսգրքի 377-րդ հոդվածի 5-րդ կետի «Ռիսկերի պրոֆիլներում ու ցուցիչներում պարունակվող տեղեկատվությունը գաղտնի է և ենթակա չէ հրապարակման՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերի»։

Քննարկվող տեղեկատվիության գաղտնիությունը ֆիզիկական անձանց համար ստեղծում է անկանխատեսելիության մթնոլորտ և դժվարություններ է առաջացնում թե մաքսային վարչարարության, թե սահմանահատման ընթացքում հայտարարագրման, և թե մաքսատուրքերի ու հարկերի վճարման անհրաժեշտության  հստակ գիտակցման տեսանկյունից։

Միաժամանակ, հատկանշական է, որ ցամաքային ճանապարհով փոխադրումների մասով ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի թիվ 171-Ն որոշմամբ սահմանված է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կամ նրանց հասցեով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները: Սակայն համանման կարգով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով սահմանված չէ:

Նախաձեռնության հիմքում ընկած է  նաև ՀՀ կառավարության 18122025թ-ի 50-րդ նիստի արձանագրության  համաձայն ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականը, ինչպես նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ներկայացված՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու հետ կապված խնդիրների մասով իրականացված մշտադիտարկման արդյունքներն ամփոփող տեղեկանքը։

Ընդ որում, չափաքանակները սահմանելիս հաշվի է առնվել հետևյալ մոտեցումները.

ա) կիլոգրամով նշված չափաքանակների գծով նվազագույն չափաքանակ սահմանվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1206-Ն որոշմամբ սահմանված 10 կգ քաշի շեմը,

բ) կիլոգրամով նշված չափաքանակների գծով առավելագույն չափաքանակ սահմանվել է 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ սահմանված առավելագույն` 51 կգ քաշի շեմը,

գ) այլ չափման միավորներով նշված չափաքանակները սահմանվել են` ելնելով ողջամտությունից, փորձառությունից և առանձին դեպքերում նաև` ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի թիվ 171-Ն որոշմամբ ԵՏՄ-ի մասով սահմանված չափաքանակներից:

դ)  2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշման 6-րդ հավելվածով սահմանված անձնական օգտագործման ապրանքներ չհամարվող ապրանքների գծով չափաքանակների մասով նշվել է «*» և տրվել համապատասխան բացատրություն, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն, որ այդ ապրանքները ակնախ քաշից, քանակից չեն կարող համարվել անձնական:

Միաժամանակ, նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսվող խմբագրությամբ ներկայացված համապատասխան ծածկագրերին դասվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման կամ արտահանման նպատակով փորձաքննության իրականացման կարգերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշմամբ։

 

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագիծը մշակվել է երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային և (կամ) արժեքային չափաքանակների սահմանման նպատակով։ Վերոնշյալ չափաքանակներ սահմանող նախագծի ընդունման դեպքւմ, Նախագծի հավելվածով հաստատվող ցանկում նշված քանակները գերազանցող ապրանքները, այդ թվում ուղեկցող ուղեբեռով տեղափոխվող, ֆիզիկական անձանց կողմից փոխադրելիս ենթակա կլինեն հայտարարագրման՝ Օրենսգրքի 260-րդ հոդվածի համաձայն և դրանց դիմաց կվճարվեն մաքսատուրքեր և հարկեր Օրենսդրությամբ՝ ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված դրույքաչափերին համապատասխան։

  • Տևողություն

    20.03.2026 04.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 17

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: